Ամերիկյան մամուլի տեղեկություններով՝ Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը ջանադրաբար փորձում են առաջիկա 48 ժամվա ընթացքում Իսլամաբադում կազմակերպել ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը։ «The Wall Street Journal»-ի փոխանցմամբ՝ երեք երկրների միջնորդները փորձում են նպաստել բանակցությունների մեկնարկին, սակայն նշվում է, որ հակամարտող կողմերի դիրքորոշումները շարունակում են մնալ զգալիորեն տարբեր։
Ըստ հրապարակման՝ Պակիստանը առաջարկել է միջնորդել խաղաղության բանակցություններում՝ նպատակ ունենալով ավարտել հակամարտությունը։ Միաժամանակ հաղորդվում է, որ ԱՄՆ-ն իրանական կողմին ներկայացրել է 15 կետից բաղկացած առաջարկ, որը հիմնված է նախկինում առաջ քաշված պահանջների վրա։