ՀՀ քաղաքացիները կկարողանան հետևել, թե ով և ինչու է պահանջել իրենց անձնական տվյալները. ՆԳՆ

https://arm.sputniknews.ru/20261104/hh-qaghaqacinery-kkarvoghanan-hetevel-te-vov-ev-inchu-e-pahanjel-irenc-andznakan-tvjalnery-ngn-108911670.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/239/85/2398541_356:0:3200:2133_1920x0_80_0_0_9b2956b166145ec0e4f4096773b08c5b.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անձնական տվյալներ, կենսաչափական անձնագիր, արփինե սարգսյան, նախարար, հայաստան

անձնական տվյալներ, կենսաչափական անձնագիր, արփինե սարգսյան, նախարար, հայաստան

Բաժանորդագրվել

Ներքին գործերի նախարարությունը վերահսկում է պետական էլեկտրոնային բազաներում անձնական տվյալների հետ կապված բոլոր գործողությունները: Շուտով քաղաքացիները կկարողանան նաև ինքնուրույն ստուգել, թե որ գերատեսչությունները և ինչ նպատակով են պահանջել իրենց տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացիները 2027 թվականի հունվարի 1-ից կկարողանան ստուգել, թե որ պետական գերատեսչությունները և ինչ նպատակով են պահանջել իրենց անձնական տվյալները։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարը մեկնաբանեց անձնագրային տվյալների արտասահման արտահոսքի ռիսկերը՝ այն իմաստով, որ նոր սերնդի կենսաչափական անձնագրերի տպագրությունը կիրականացնի օտարերկրյա ընկերություն՝ մրցույթով ընտրված ֆրանսիական կոնսորցիումը։

Անձնական տվյալների պաշտպանության նոր օրենք է մշակվում. Գալյանը` IMEI կոդերի մասին

Սարգսյանն ընդգծեց, որ անձնական տվյալների ապօրինի փոխանցման համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Նրա խոսքով՝ ՆԳՆ-ն արդեն հնարավորություն ունի հետևել այդ տվյալների հետ կապված բոլոր գործողություններին, իսկ 2027 թվականի սկզբից վերահսկողության նման մեխանիզմ հասանելի կդառնա նաև քաղաքացիներին՝ իրենց անձնական տեղեկատվության մասով:

«Կարող եք տեսնել, թե որ գերատեսչությունը և ինչ նպատակով է հարցրել ձեր տվյալները, և հարցերի դեպքում կարող եք դիմել», – պարզաբանեց նախարարը:

Նա նաև հիշեցրեց, որ կենսաչափական անձնագրեր ստանալու համար հարցաթերթիկները պետք է նախապես լրացնել առցանց: Տվյալների ստուգումից և ներքին գործերի նախարարության հաստատումից հետո մասնավոր օպերատորը կկարողանա քաղաքացուն գրանցել ընդունելության, որի ընթացքում անհրաժեշտ կլինի միայն լուսանկարվել և հանձնել մատնահետքերը:

Դիտարկվում է ինքնասպասարկման կրպակների տեղադրման հնարավորություն մարզային բաժանմունքներում՝ նախ Գյումրիում և Վանաձորում, ապա մյուս մարզկենտրոններում:

Անդրադառնալով նոր անձնագրային կենտրոններում հնարավոր հերթերին՝ նախարարը տեղեկացրեց, որ Երևանի երկու բաժանմունքներից յուրաքանչյուրում գործելու է քաղաքացիների ընդունելության 11-ական կետ և մեկ ինքնասպասարկման կրպակ:

Աշխարհի առաջին տվյալների մշակման ստորջրյա կենտրոնը սկսել է գործել Չինաստանի արևելքում

Մարզերում արդեն բացվել են 14 նոր անձնագրային բյուրոներ։ Մինչև 2027 թվականի մարտ դրանց թիվը նախատեսվում է հասցնել 23-ի։ Անհրաժեշտության դեպքում մասնաճյուղերի ցանցը կընդլայնվի:

Անձնական տվյալների օգտագործման նկատմամբ վերահսկողության համակարգը ներդնում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը:

Leave a comment