Թուրքիան ու Եվրոպան մտադիր են ադրբեջանական գազը փոխարինել լիբիականով․ «Գեղարդ» վերլուծական կենտրոն

«Գեղարդ վերլուծական»-ը  հոդված է հրապարակել․ «2026 թվականի փետրվարի սկզբին ադրբեջանական մամուլում տարածվել են հրապարակումներ, որոնցում Բաքուն ի ցույց է դնում իր անհանգստությունները՝ կապված Լիբիայում տեղի ունեցող զարգացումների և, մասնավորապես, լիբիական էներգակիրների շուրջ տարբեր երկրների աշխույժ հետաքրքրությունների հետ։ Ուշագրավ է հատկապես ադրբեջանական իշխանամետ կայքերից մեկում տեղ գտած հոդվածը, ինչը հաստատում է Բաքվի մտահոգությունները եվրոպական երկրներում և Թուրքիայում ադրբեջանական … Read more

Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր համալիրին և որոշ նավթային ենթակառուցվածքների։ Ըստ իրանական կողմի տեղեկատվության՝ զոհեր չկան, սակայն բռնկվել է հրդեհ, և կան նկատելի վնասներ։ Իրանն արդեն տեղեկացրել է, որ պատասխան հարվածներ է հասցնելու, այդ թվում՝ նաև Պարսից ծոցի արաբական երկրներում առկա նավթագազային ենթակառուցվածքներին։ Պատերազմը ստանում է … Read more

Բնապահպանական իրավիճակը կազդի ամբողջ տարածաշրջանի վրա. Մարիա Զախարովա

Իրանի էներգետիկ օբյեկտներին ուղղված հարվածներն աղտոտում են շրջակա միջավայրը. հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Զինամթերքը պարունակում է ծանր մետաղներ և այլ թունավոր նյութեր։ Սա աղտոտում է հողը։ Սա վնասակար է մարդու առողջության համար։ Իրանի տարածքում ավերված շենքերի բեկորները լուրջ բնապահպանական մարտահրավեր կհանդիսանան առաջիկա տասնամյակների ընթացքում», – նշել է նա։ Արտգործնախարարության խոսնակն ընդգծել է, … Read more

Իրանի դեմ պատերազմելով՝ միջուկային խնդիրը չի լուծվի. Ռաֆայել Գրոսսի

Իրանին հարվածներ հասցնելով՝  միջուկային խնդիրը չի լուծվի, իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներն էլ չեն կարողանա ստուգել Իրանի միջուկային օբյեկտները, քանի դեռ այնտեղ շարունակվում են ռազմական գործողությունները, հայտարարել է ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսին, հաղորդում է Bloomberg-ը։ Նշվում է, որ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Գրոսսին ԱՄՆ-ին ու Իրանին կոչ է արել վերսկսել բանակցային գործընթացը։ Գրոսսին ասել … Read more

Պեսկովն արձագանքել է Ալի Լարիջանիի սպանությանը

Ռուսական կողմը դատապարտում է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը։ Ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք դատապարտում ենք ինքնիշխան Իրանի ղեկավարության առողջությանը վնաս հասցնելուն և առավել ևս սպանությանն ուղղված գործողությունները»,- ասել է նա։ Իրանում այս գիշեր հաստատել են Ալի Լարիջանիի … Read more

Տարածքը ռազմական նշանակություն չի ունեցել․ Բագրատ Սրբազանի փաստաբանը հակադարձում է դատախազությանը

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «Քանի որ Դատախազությունն էլ մի խրոխտ տեքստ տարածեց այն ենթատեքստով, որ Բագրատ Սրբազանին իբր «զորանոց» է օտարվել, պատասխանեմ միանգամից՝ առանց երկար բարակ ծամծմելու։ Անկախ Հայաստանի պատմության մեջ այդ տարածքները երբեք որպես զորանոց չեն օգտագործվել, երբևէ չեն շահագործվել որպես ռազմական օբյեկտ։ Գույքի «հատուկ նշանակության» նշումը ժառանգվել է ԽՍՀՄ-ից՝ պայմանավորված այն հանգամանքով, … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի մահվան առիթով

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Նորին Սրբություն Իլիա Բ-ի վախճանման առիթով։ «Նորին Սրբություն Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա … Read more

Բագրատ Սրբազանը դեռ տեղյակ չի նոր հայցադիմումից․ Նավուրում իր գործը մարդկանց համար է եղել․ Տաթևիկ Սողոյան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «24 ժամ էլ չանցավ Բագրատ Սրբազանի դեմ իրավական արշավանքի մասին նախորդ գրառումիցս, ինչ զարմանալի զուգադիպությամբ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց, որով փորձում է վերակենդանացնել մի գործ, որի մասին դեռևս խոսելու ցանկություն չունեի։ Այսպես, ուրեմն  Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ Սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է … Read more

Այսպիսի հետապնդումների գլխավոր նպատակը ընդդիմադիրներին մեխանիկորեն խանգարելն ու զբաղեցնելն է. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է. «Արմինե Օհանյանի հեղինակած 20 նյութ կարդացի՝ փորձելով հասկանալ, թե դրանցից կոնկրետ որն է պատրվակ դարձել քրգործ հարուցելու։ Հիշեցնեմ, որ «Հրապարակի» գլխավոր խմբագրին երեկ հարցաքննել են 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրականի համար, որն իբր «պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր»։ «Հրապարակի» կայքում 2024-ի դեկտեմբերին նրա ստորագրությամբ հրապարակված 20 նյութերից մի … Read more

Բայրամովը կմասնակցի Ռիադում կայանալիք հանդիպմանը՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար

2026 թվականի մարտի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։ Այցի շրջանակներում Ջեյհուն Բայրամովը կմասնակցի մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերով խորհրդակցական հանդիպմանը, ինչպես նաև կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։ Հետևեք մեզ նաև Telegram-ում