Իրանի զսպվածությունը հավերժ չի լինի․ Մոհամադ Մոհբեր

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Մոջթաբա Խամենեիի խորհրդական և օգնական Մոհամադ Մոհբերը նախազգուշացրել է, որ վերջին տարածաշրջանային իրադարձություններից հետո Իրանի զսպվածությունը «հավերժ չի լինի»՝ մեղադրելով Պարսից ծոցի որոշ երկրներին իրենց տարածքը Իրանի թշնամիներին տրամադրելու մեջ։ X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ Մոհամադ Մոհբերը արձագանքել է Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձություններին։ «Իրանը երկար տարիներ նրանց … Read more

Թրամփի թիմը ԱՄԷ-ին մղում է Իրանի դեմ վտանգավոր քայլի․ թիրախում՝ նավթային ռազմավարական կղզին

Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները խրախուսում են Արաբական Միացյալ Էմիրություններին ավելի ակտիվ ներգրավվել Իրանի դեմ հակամարտությունում, այդ թվում՝ վերահսկողություն սահմանել Պարսից ծոցի իրանական կղզիներից մեկի նկատմամբ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Պարբերականի տվյալներով՝ Թրամփին մոտ կանգնած որոշ անձինք առաջարկել են, որպեսզի ԱՄԷ-ի ուժերը գրավեն Լավան կղզին, որը ապրիլի սկզբին ենթարկվել էր գաղտնի հարձակումների՝ վերագրվող Էմիրություններին։ … Read more

ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են,որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով։ Եվ սա բնական է. ի՞նչ պետք է ասի մի քաղաքական ուժ, որին հասարակությունն ասոցացնում է պատերազմի, զոհերի և ողբի հետ։ Ոչինչ․ պետք է առավելագույնս ցրի ձևավորված մթնոլորտը՝ «հաց ու տեսարաններ» սկզբունքի … Read more

Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ Սիրելի դասախոսներ, ուսանողներ և շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում հիմնադրված ԵՊՀ-ն մշտապես եղել է ոչ միայն հայկական կրթության առաջամարտիկը, այլև հանդիսացել մեր ազգային վերածննդի խորհրդանիշը, հայ գիտության, մշակույթի և ազգային արժանապատվության … Read more

Պատերազմը հարվածել է Իրաքի նավթային արտահանմանը․ ծավալները նվազել են գրեթե 10 անգամ

Իրաքի նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով կտրուկ նվազել է՝ ապրիլին հասնելով գրեթե տասն անգամ պակաս ցուցանիշի՝ համեմատած նախապատերազմյան շրջանի հետ։ Այս մասին հայտնում է Le Monde-ը։ Իրաքի նավթի նախարար Բասեմ Մոհամմեդ Խուդայրի խոսքով՝ եթե նախկինում երկիրը Հորմուզի նեղուցով ամսական արտահանում էր շուրջ 93 միլիոն բարել նավթ, ապա ապրիլին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 10 միլիոն բարել։ … Read more

ԵԱՏՄ-ից դուրս գալը uպառնում է հայկական տնտեսությանը առնվազն 5 միլիարդ դոլարի կորստով․ Վյաչեսլավ Վոլոդին

Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2025 թվականին նվազել է 45,4 տոկոսով ՝ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին, իսկ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը, փորձագետների գնահատականներով, սպառնում է Հայաստանի տնտեսությանը առնվազն 5 մլրդ դոլարի կորուստով։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Փորձագետների գնահատականներով՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող … Read more

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունները։ Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև Ադրբեջանի  և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, որը կայացել էր ապրիլի 16-ին՝ օկուպացված Կովսականում։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ։ Կուսակցությունը պնդում է, որ Հանրայինը զրպարտություն է տարածել՝ մայիսի 3-ին «Կիրակնօրյա լուրեր» թողարկման ժամանակ հայտարարելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է (ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ)։ «Ուժեղ Հայաստանը» պահանջում է հերքել զրպարտությունը, քանի որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Հետևեք մեզ … Read more

Իրանը պատրաստվում է ներկայացնել Հորմուզի նեղուցով նավագնացության նոր կարգավորման մեխանիզմ

Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժը կարգավորող հատուկ մեխանիզմ և մոտ ժամանակում այն պաշտոնապես կներկայացնի։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։ Նրա խոսքով՝ նոր համակարգը նախատեսում է նավերի երթևեկություն հատուկ առանձնացված երթուղով և գործելու է միայն այն առևտրային նավերի ու ընկերությունների համար, որոնք համագործակցում են Իրանի հետ։ Ազիզին … Read more

Երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այսօր քաղաքական դաշտում սովորաբար առաջին հերթին քննարկվում են անվտանգությունը, բանակը, դիվանագիտությունը, տարածաշրջանային հակամարտությունները կամ աշխարհաքաղաքական կողմնորոշումները։ Սակայն հաճախ ուշադրությունից դուրս է մնում մի շատ կարևոր իրողություն. աշխարհաքաղաքականությունը միայն սահմանների, դաշինքների և ռազմական հավասարակշռության մասին չէ։ Այն ամեն օր մտնում է մարդկանց տուն՝ հացի, շաքարի, բենզինի, բուսայուղի, կենցաղային տեխնիկայի և նույնիսկ խանութների … Read more