Իրանը պատրաստվում է ներկայացնել Հորմուզի նեղուցով նավագնացության նոր կարգավորման մեխանիզմ

Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժը կարգավորող հատուկ մեխանիզմ և մոտ ժամանակում այն պաշտոնապես կներկայացնի։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։

Նրա խոսքով՝ նոր համակարգը նախատեսում է նավերի երթևեկություն հատուկ առանձնացված երթուղով և գործելու է միայն այն առևտրային նավերի ու ընկերությունների համար, որոնք համագործակցում են Իրանի հետ։

Ազիզին նաև նշել է, որ Թեհրանը վճար է սահմանելու այն մասնագիտացված ծառայությունների համար, որոնք տրամադրվելու են այս մեխանիզմի շրջանակում։

Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային էներգետիկ շուկայի կարևորագույն ուղիներից մեկը, և Իրանի հայտարարությունը կարող է ազդեցություն ունենալ միջազգային առևտրի և նավթային փոխադրումների վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment