Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․ «Մահվան սարսափելի պատմություն, ավելի շուտ սարսափելի մահվան նախընտրական պատմություն։ Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված, ապա ոստիկանների կողմից այսօր առավոտյան ձերբակալվածների պահման վայրից Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված քաղաքացի Արմեն Հովհաննիսյանն ինքնասպան է եղել։ Նա մեղադրվում էր նախընտրական քարոզչությանը խոչնդոտելու մեջ։ Ըստ ոստիկանության «ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո շտապօգնության … Read more

Թրամփի 40 միլիարդանոց ապահովագրական ծրագիրը Հորմուզի նեղուցում արդյունք չի տվել․ FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամթի նախաձեռնած՝ Հորմուզի նեղուցով անցնող նավերի ապահովագրական ծրագիրը փաստացի չի գործել։ Այդ մասին գրում է Financial Times-ը։ Խոսքը շուրջ 40 միլիարդ դոլար արժողությամբ նախագծի մասին է, որի շրջանակում ԱՄՆ-ը հայտարարել էր, թե կապահովագրի այն նավերը, որոնք կցանկանան անցնել Հորմուզի նեղուցով։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, ծրագրի մեկնարկից երկու ամիս անց չի տրամադրվել … Read more

ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր հրամանատարի կորուստը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման խոսնակը BBC-ին տված հարցազրույցում պաշտոնապես հաստատել է, որ կառույցի զինված թևի հիմնական հրամանատարներից մեկը՝ Իզ ադ-Դին ալ-Հադդադը, սպանվել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) իրականացրած թիրախային օդային հարվածի արդյունքում: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Նրանք նշել են, որ Ալ-Հադդադը հանդիսանում էր հոկտեմբերի 7-ի … Read more

Փաստաբան Սերգեյ Հարությունյանն այցելել է Բագրատ Սրբազանին

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․ «Ինչպես արդեն հայտնել էի, այսօր Ռուբենի հետ ուխտ արեցինք և այցելեցինք 7 եկեղեցիներ: Սակայն օրը լիարժեք չէր լինի, եթե վերջում չայցելեի վաղուց արդեն շատ հարազատ դարձած Բագրատ Սրբազանին ու հետևաբար` օրը ամփոփեցի այցով: Փառք Աստծո Սրբազանը շատ լավ էր: Հիշեցնեմ, որ Լույսը հաղթելու է խավարին…»։   Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ-ում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը հայտարարաություն է տարածել, որում ասվում է․ «Պաստառ պոկելու արարքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածով և չի կարող ծառայել որպես քրեական վարույթ նախաձեռնելու կամ առավել ևս՝ անձին քրեադատավարական կարգով ձերբակալելու հիմք։ Սակայն Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ … Read more

Թրամփը Իրանին հիշեցրել է ծանր ժամանակների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի հարցազրույցում զգուշացրել է Իրանին, որ նրա համար «շատ ծանր ժամանակներ» կգան, եթե մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիր չկնքվի։ «Նրանք շահագրգռված են համաձայնության հասնելու հարցում»,- ասել է Թրամփը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ուրբաթ հայտնել է, որ իր կառավարությունը հաղորդագրություններ է ստացել Թրամփի վարչակազմից, որոնք վկայում են նոր բանակցությունների … Read more

Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք մենք լռում էինք… Աշոտ Մինասյան

ՃԻՉ Տղե’րք, ներեք մեզ…Երբ դուք կռվում էիք մենք լուռ էինք,Երբ դուք վիրավոր էիք ու ճչում էիք, մենք լուռ էինք,Երբ դուք լուռ զոհվում էիք մենք էլի լռում էինք,Երբ մեզ խաբում էին ամեն օր եւ սուտ հեքիաթներ պատմում` մենք էլի լռում էինք։ …Հիմա մենք ենք ճչում, տղե’րք,Հիմա մենք ենք գոռում, տղե’րք,Հիմա մենք ենք ոռնում, տղե’րք,Ձեր ցավն ու … Read more

Երբեմն պետք է պարզապես իջնել ուրախ ավտոբուսից և տեսնել սովորական մարդկանց կյանքը․ Էլինար Վարդանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանը գրում է․ «Տիկին Ավանեսյան, ձեր գրառումը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան կտրված եք իրականությունից։ Դուք ի՞նչ գիտեք ի՞նչ է նշանակում թիրախային թերապիայի դեղեր հայթայթել։ Մարդիկ այսօր ոչ թե «պետություն» ունեն իրենց մեջքին, այլ դեղատների և բարեգործական հիմնադրամների դռներին կանգնած ծնողներ, որոնք սոցիալական ցանցերով և ծանոթ-բարեկամով օնկոլոգիական դեղեր … Read more

Ա՛յ ժողովուրդ, մի՛ վախեցեք, ուղղակի գլխներին դրածն ու դոշերին կպցրածները հանեք, դրանք «тузик» են․ Աշոտ Երկաթ

Ձեր ամբողջ ազգը վախենում է տուզիկներից, ո՞նց չասեմ։ -Ի՞նչ տուզիկ, ի՞նչ վախ, երկու հարյուր տարին մեկ գալիս ես, ինչ-որ բաներ ասում, ամբողջ աշխարհը խառնվումա իրար՝ ամեն մարդ յուրովի մեկնաբանում ասածդ։ Մի հանգիստ բացատրիր, հասկանամ ասածիդ իմաստը։-Հիշու՞մ ես ռուսական գյուղերում, տների, ցանկապատների և դարպասների վրա միշտ գրված է՝ «Осторожно, злая собака!», բայց որ դուռը բացում ես, … Read more

Թրամփը Չինաստանում չի կարողացել առաջընթաց գրանցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում․ Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել առաջընթաց գրանցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում Չինաստան կատարած այցից հետո։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Bloomberg-ը այս մասին հաղորդում է՝ հղում անելով իրանցի և չինացի պաշտոնյաների, ինչպես նաև նեղուցում երթևեկությունը վերահսկող վերլուծաբանների հայտարարություններին։ Հրատարակությունը կարծում է, որ Իրանը քիչ հետաքրքրություն է ցուցաբերում նեղուցի նկատմամբ իր վերահսկողությունը թուլացնելու հարցում, նույնիսկ … Read more