ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի հարցազրույցում զգուշացրել է Իրանին, որ նրա համար «շատ ծանր ժամանակներ» կգան, եթե մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիր չկնքվի։
«Նրանք շահագրգռված են համաձայնության հասնելու հարցում»,- ասել է Թրամփը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ուրբաթ հայտնել է, որ իր կառավարությունը հաղորդագրություններ է ստացել Թրամփի վարչակազմից, որոնք վկայում են նոր բանակցությունների պատրաստակամության մասին, սակայն զգուշացրել է, որ Վաշինգտոնի իրական մտադրությունների նկատմամբ անվստահությունը պահպանվում է։
Միացյալ Նահանգները երկու անգամ գրոհել է Իրանի դեմ՝ նրա միջուկային ծրագրի շուրջ նախորդ բանակցությունների ընթացքում։