ՀՀ-ում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը հայտարարաություն է տարածել, որում ասվում է․ «Պաստառ պոկելու արարքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակ նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածով և չի կարող ծառայել որպես քրեական վարույթ նախաձեռնելու կամ առավել ևս՝ անձին քրեադատավարական կարգով ձերբակալելու հիմք։

Սակայն Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը՝ կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման մեթոդներին, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում։

Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար» կամ «անձնական ողբերգություն»։

Սա իրավական ամենաթողության, անպատժելիության և իրավապահ կառույցների կողմից օրենքի բացահայտ խեղաթյուրման հետևանք է, որը ուղիղ համապատասխանում է Քրեական օրենսգրքի 478 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment