Իրաքի նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով կտրուկ նվազել է՝ ապրիլին հասնելով գրեթե տասն անգամ պակաս ցուցանիշի՝ համեմատած նախապատերազմյան շրջանի հետ։ Այս մասին հայտնում է Le Monde-ը։
Իրաքի նավթի նախարար Բասեմ Մոհամմեդ Խուդայրի խոսքով՝ եթե նախկինում երկիրը Հորմուզի նեղուցով ամսական արտահանում էր շուրջ 93 միլիոն բարել նավթ, ապա ապրիլին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 10 միլիոն բարել։
«Պատերազմի պատճառով մենք ապրիլին արտահանել ենք ընդամենը 10 միլիոն բարել»,-հայտարարել է նախարարը։
Մինչ ճգնաժամը Իրաքը օրական արտահանում էր մոտ 3,5 միլիոն բարել նավթ, ինչը կազմում էր երկրի պետական բյուջեի եկամուտների շուրջ 90 տոկոսը։
Փորձագետների գնահատմամբ՝ Հորմուզի նեղուցում ստեղծված լարվածությունը շարունակում է լուրջ հարված հասցնել տարածաշրջանի էներգետիկ շուկային և նավթ արտահանող երկրների տնտեսություններին։