Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում.Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել է, որ իր նախորդ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը կարող է հաջողություն ունենալ հաջորդ նախագահական մրցարշավի համար դեմոկրատական ​​թեկնածուի նախնական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News-ը։ «Կարող եմ ասել, որ նրա անցյալն այնքան էլ լավ չէ…. Կարծում եմ՝ Հանթերը կարող է լավ հանդես գալ», – … Read more

ՀՀ իշխանությունն ընկել է ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ, որոնց կառավարում են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն. Միխայիլ Գալուզին

Հայաստանի իշխանությունները ընկել են ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ, որոնց, ցավոք, կառավարում են Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա նշել է, որ Մոլդովայի և Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին նման կարճատես քաղաքականության հետևանքները։ «Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ այս և … Read more

ՔԿ-ն մտել է «Armat Media»-ի խմբագրություն, խափանել նկարահանումը

Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում պարզապես անթույլատրելի է, ազատ խոսքի դեմ արշավ է սա։ Այս մասին հայտնում է խմբագիր Նելլի Ավետիսյանը։ Քննչական կոմիտեն հաստատել է, որ այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատական գործակալությունում: Տեղեկությունների համաձայն, քննչականը առգրավվել էլ է անգամ լրագրող Աղավնի Սուքիասյանի հեռախոսը, որը եթեր վարելիս է եղել, խաթարվել … Read more

ՔՊ՝ 32,4%, «Ուժեղ Հայաստան»՝ 16,4%, «Հայաստան»՝ 15,2%, ԲՀԿ՝ 8,8%, «Միասնության թևեր»՝ 6,2%․ «Gallup International Association»

«Gallup International Association»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է նաև քաղաքական ուժերի վարկանիշներին վերաբերող հարցման արդյունքները։ «Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին ի պատասխան՝ հարցվածների 32.4 տոկոսը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 16.4 տոկոսով, իսկ երրորդը՝ «Հայաստան» դաշինքը՝ 15.2 տոկոսով։ … Read more

Հունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան

Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակել է քաղբանտարկյալ, «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի կոչը։ «Վերջին շանսը Սիրելի հայրենակից, hունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է։ Վերջին շանսը` կանխելու մեր հայրենիքի նոր հատվածների հանձնումը, դրսի թելադրանքով ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձը, փոխադարձ ատելությունն ու անհանդուրժողականությունը։ Բաց մի թող վերջին շանսը։ Անպայման գնա ընտրության։ Ընտրի՛ր … Read more

Անպայման գնացեք քվեարկության, և ընտրեք ցանկացածին՝ բացի դրանից. Մելիքյանը փոխանցել է Աշոտյանի ուղերձը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ուղերձ է հղել այսօր ձերբակալված Արմեն Աշոտյանի կողմից. «Անպայման գնացեք քվեարկության և ընտրեք ցանկացածին՝ բացի դրանից»։ Փաստաբանն ասել է, որ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացիները պետք է անպայման գնան ընտրության, այս ռեպրեսիաների ալիքը մարդկանց չպետք է ընկճի, սա շատ տրամաբանական իրավիճակ է՝ անտրամաբանական պայմաններում։ «Ասեմ, որ մեղադրանքը ներկայացվեց, հարցաքննությունն իրականացվեց։ Արմեն Աշոտյանը որևէ … Read more

Խամենեին սերտորեն ներգրավված է գործընթացներում և իր ձեռքում է պահում կառավարման ղեկը․ Աբբաս Արաղչի

Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվում անվտանգության նկատառումներից ելնելով և համապատասխան մարմինների հանձնարարականներով։ «Նա շատ սերտորեն ներգրավված է գործընթացներում և ազդում է երկրում իրադարձությունների զարգացման վրա՝ իր ձեռքում պահելով կառավարման ղեկը։ Սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, համապատասխան մարմինները խորհուրդ չեն տալիս ավելի մեծ չափով անձամբ հայտնվել հանրության մեջ»,- … Read more

Հայաստանը փաստացի վաղուց չի մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը․ Դմիտրի Պեսկով

Հայաստանը փաստացի վաղուց չի մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, կասեի՝ հավանաբար արհեստականորեն փորձում է երկիրը խաչմերուկի մեջ դնել։ Նրանք փորձում են երկրին ստիպել ընտրություն կատարել Եվրոպայի և ԵԱՏՄ-ի միջև»,-նշել է Պեսկովը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանը ստիպված կլինի լրացուցիչ 1 միլիարդ դոլար գտնել գազի գնումների համար․ Ալեքսանդր Շևցով

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Շևցովը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է, որ եթե ՀՀ-ն անցնի շուկայական գներին, հավանաբար, ստիպված կլինի գտնել լրացուցիչ մոտ 1 միլիարդ դոլար գազի գնումների համար։ Նա նշել է, որ ՀՀ-ն այժմ ռուսական գազ է ստանում 177,50 դոլարով հազար խորանարդ մետրի համար։ Միևնույն ժամանակ, վառելիքի գինը բորսայական շուկաներում ներկայումս կազմում է … Read more

Սրանց համար բանակ գնալն ու ծառայելը շանտաժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ռազմական ոստիկանության հերթապահությունը «Զվարթնոց» օդանավակայանում և իշխանության մունետիկների՝ դրսից եկող հայերին վարժական հավաքներով սպառնալու մոտեցումը պարզորոշ ցույց են տալիս ռեժիմի իրական վերաբերմունքը բանակի նկատմամբ։ Սրանց համար բանակ գնալն ու ծառայելը շանտաժի, պատժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է: Իրականում բանակն ու ծառայությունը հայրենասիրության, նվիրումի … Read more