Անպայման գնացեք քվեարկության, և ընտրեք ցանկացածին՝ բացի դրանից. Մելիքյանը փոխանցել է Աշոտյանի ուղերձը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ուղերձ է հղել այսօր ձերբակալված Արմեն Աշոտյանի կողմից. «Անպայման գնացեք քվեարկության և ընտրեք ցանկացածին՝ բացի դրանից»։

Փաստաբանն ասել է, որ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացիները պետք է անպայման գնան ընտրության, այս ռեպրեսիաների ալիքը մարդկանց չպետք է ընկճի, սա շատ տրամաբանական իրավիճակ է՝ անտրամաբանական պայմաններում։

«Ասեմ, որ մեղադրանքը ներկայացվեց, հարցաքննությունն իրականացվեց։ Արմեն Աշոտյանը որևէ ապօրինություն չի իրականացրել»,-նշել է փաստաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment