Այսօր սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` այսօր հանրահավաքին Փաշինյանը «թույն ելույթ է ունենալու, որ սաղի խաղաքարտերը խառնի, նենց տեղեկություններ ա հայտնելու ժողովրդին, որ ընդդիմության անունը չուզեն լսեն»: Ըստ նույն լուրերի` այսօր սպասվում են նոր ձերբակալությունների ու բացահայտումների տեսարաններ»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում Հետևեք մեզ նաև Telegram-ում

Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Փաշինյանի հասցեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոշտ հայտարարությունից հետո նրա աջակիցների, ընտրողների թիվը, կարելի է ասել, բավականին ավելացել է։ ԲՀԿ նախընտրական շտաբի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ լեզվակռվից առաջ իրենք փորձել են «հաշվառել» իրենց ունեցած-չունեցած ձայները համայնքներում, բայց հայտարարությունից հետո իրենց համայնքային շտաբների պատասխանատուները կապվել են կենտրոնական շտաբի հետ եւ ասել, … Read more

Իշխող քաղաքական ուժը երկրում վախի, ահաբեկման ու ճնշումների մթնոլորտ է ձևավորում․ ՀԱԿ հայտարաարություն

Մասիսում և Արթիկում ընդդիմադիր թեկնածուների ու ակտիվիստների նկատմամբ գործադրված ֆիզիկական բռնության և հարձակումների վերջին դեպքերը փաստում են, որ գործող իշխանությունները հերթական անգամ ոտնահարում են օրենքներն ու մարդու իրավունքները՝ անցնելով անթույլատրելիի բոլոր սահմանները․ նշված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ։ «Խորհրդարանական ընտրություններից ընդամենը 5 օր առաջ տեղի ունեցող այս հարձակումները պատահականություն չեն։ Դրանց սկիզբը դրեց … Read more

Գնա՛, քվեարկի՛ր, որ Հայաստանը մնա․ Վահագն Չախալյան

Կալանավորված Վահագն Չախալյանը դատարանում հայտարարություն է արել. «Դատարանի այս դահլիճում բազմիցս նշել եմ, որ մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատաբերներ ենք, ազատարարներ՝ ամբողջովին և անմնացորդ նվիրված Հայաստանի ազատագրման, հզորացման, բարգավաճման և վերածննդի նվիրական գաղափարին։ Ակնհայտ է, որ այս ազգադավ իշխանություններն ընտրություններից մեկ տարի առաջ մեզ մեկուսացրել են, որպեսզի կարողանան վաղը ևս մեկ անգամ վերարտադրվեն։ Պայմանավորված այն … Read more

Բայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանը

Հունիսի 4-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույց։ Նշվում է, թե զրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակն ու անվտանգության հարցերը։ Սեյեդ Աբբաս Արաղչին մանրամասն տեղեկացրել է Իրանի շուրջ ընթացող բանակցային գործընթացի և … Read more

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Մարիա Զախարովա

Ռուսաստանն անհրաժեշտ է համարում մոտ ժամանակներս վերսկսել մշակութային-հումանիտար համագործակցությունն Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ: «Ընդհանուր առմամբ, Մոսկվան նպատակադրված է հետևողականորեն զարգացնելու Ադրբեջանի հետ երկկողմ կապերի ամբողջ համալիրը: Դա համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին: Անհրաժեշտ ենք … Read more

ԵՄ-ն համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման պայմաններում․Մարթա Կոս

Ես անհամբեր սպասում եմ այսօր նախագահ ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև համաձայնեցված ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի աշխատանքների մեկնարկին։ Այս մասին X-ի իր էջում գրում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ «Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի տնտեսական համագործակցության առջև։ ԵՄ ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումները և համերաշխությունը կօգնեն մեղմել ճնշումը։ Ես անհամբեր … Read more

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի

Այսօր Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի։ Կալանքի փոփոխության հետ կապված  Սրբազանը դատարանում հայտարարել է, թե չի ընդունում տնային կալանքի որոշումը։ «1 տարի շարունակ մենք ասում էինք, որ սա ուղղակի զավեշտ է, և հիմա փաստվում է, որ սա զավեշտ է։ Որքան ես լսեցի, հասկացա, փորձաքննություն է նշանակվել զենքերի և այլն, ամենակարևոր … Read more

SpaceX-ը սահմանել է բաժնետոմսերի գինը՝ աշխարհի խոշորագույն IPO-ի համար

Ամերիկյան տիեզերական տեխնոլոգիաների ընկերությունը SpaceX, որը հիմնադրել է Իլոն Մասկը, սահմանել է իր առաջնային հրապարակային առաջարկի (IPO) բաժնետոմսերի գինը՝ 135 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց։ Այդ գնահատմամբ ընկերության շուկայական արժեքը կհասնի մոտ 1,77 տրիլիոն դոլարի, ինչը կարող է դարձնել այս IPO-ն համաշխարհային պատմության ամենախոշորը։ Նախնական հաշվարկներով՝ տեղաբաշխման արդյունքում SpaceX-ը կկարողանա ներգրավել շուրջ 74,4 միլիարդ դոլար ներդրումային … Read more

Թրամփը քննադատել է Կոնգրեսին՝ իր ռազմական լիազորությունները սահմանափակելու փորձի համար

ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը խիստ քննադատել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը, որի նպատակն էր սահմանափակել նախագահի ռազմական լիազորությունները։ Իր հրապարակման մեջ, որը տեղադրվել է Truth Social հարթակում, Թրամփը հայտարարել է. «Երեկ Ներկայացուցիչների պալատը՝ 4 վատ հանրապետականների և բոլոր դեմոկրատների աջակցությամբ, քվեարկեց իմ ռազմական լիազորությունները սահմանափակելու օգտին՝ հենց այն ժամանակ, երբ Իրանի հետ վերջին բանակցություններն էին … Read more