Թրամփը քննադատել է Կոնգրեսին՝ իր ռազմական լիազորությունները սահմանափակելու փորձի համար

ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը խիստ քննադատել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը, որի նպատակն էր սահմանափակել նախագահի ռազմական լիազորությունները։

Իր հրապարակման մեջ, որը տեղադրվել է Truth Social հարթակում, Թրամփը հայտարարել է.

«Երեկ Ներկայացուցիչների պալատը՝ 4 վատ հանրապետականների և բոլոր դեմոկրատների աջակցությամբ, քվեարկեց իմ ռազմական լիազորությունները սահմանափակելու օգտին՝ հենց այն ժամանակ, երբ Իրանի հետ վերջին բանակցություններն էին ընթանում։

Ո՞վ է ընդհանրապես նման ոչ հայրենասիրական քայլերի դիմում։

Դեմոկրատներին առաջնորդում է «Թրամփի մոլուցքի համախտանիշը»․ նրանք ավելի շուտ կցանկանան տեսնել մեր երկրի ձախողումը, քան թույլ կտան ինձ հաղթանակ գրանցել։

Իսկ այդ չորս հանրապետականնե՞րը։ Սովորական ցուցամոլներ են։ Նրանք պետք է ամաչեն»։

Թրամփի հայտարարությունը հնչել է ԱՄՆ Կոնգրեսում շարունակվող քննարկումների ֆոնին, որոնք վերաբերում են նախագահի ռազմական գործողություններ նախաձեռնելու լիազորությունների վերահսկողությանը և օրենսդիր մարմնի դերի ուժեղացմանը արտաքին ռազմական հարցերում։

Քաղաքական դիտորդների կարծիքով՝ այս հարցը կարող է վերածվել Սպիտակ տան և Կոնգրեսի միջև հերթական լուրջ հակասության՝ հատկապես Մերձավոր Արևելքի շուրջ լարվածության պահպանման պայմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment