Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվում անվտանգության նկատառումներից ելնելով և համապատասխան մարմինների հանձնարարականներով։
«Նա շատ սերտորեն ներգրավված է գործընթացներում և ազդում է երկրում իրադարձությունների զարգացման վրա՝ իր ձեռքում պահելով կառավարման ղեկը։ Սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, համապատասխան մարմինները խորհուրդ չեն տալիս ավելի մեծ չափով անձամբ հայտնվել հանրության մեջ»,- հայտարարել է ԱԳ նախարարը: