Սրանց համար բանակ գնալն ու ծառայելը շանտաժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ռազմական ոստիկանության հերթապահությունը «Զվարթնոց» օդանավակայանում և իշխանության մունետիկների՝ դրսից եկող հայերին վարժական հավաքներով սպառնալու մոտեցումը պարզորոշ ցույց են տալիս ռեժիմի իրական վերաբերմունքը բանակի նկատմամբ։

Սրանց համար բանակ գնալն ու ծառայելը շանտաժի, պատժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է:

Իրականում բանակն ու ծառայությունը հայրենասիրության, նվիրումի և արժանապատվության դրսևորման հարթակ են, իսկ այդ առաքելությունն ու գաղափարը այս իշխանության համար հավերժ խորթ են մնալու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment