ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների ստացած վերահաշվարկի դիմումների մասին տեղեկատվությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։  Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։ Ստացվել է … Read more

Թրամփը հայտարարել է, որ տարածաշրջանի մի շարք երկրներ դիմել են իրեն՝ էսկալացիան կանխելու խնդրանքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տարածաշրջանի մի շարք երկրներ դիմել են իրեն՝ հետագա ռազմական էսկալացիան կանխելու նպատակով։ Այս մասին հաղորդում է N12-ը։ Թրամփի խոսքով՝ Իրանը փոխանցել է, որ այլևս չի իրականացնի հարձակումներ Իսրայելի դեմ և դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելու Իսրայելին դադարեցնել իր հարվածները։ «Ես զանգահարեցի Բիբիին և համոզեցի նրան կանգ առնել», — … Read more

Իրանը հարվածներ է հասցրել Իրաքի քրդական խմբավորումների դիրքերին

Իրաքյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ է հասցրել Էրբիլ քաղաքի շրջանին։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ թիրախում են հայտնվել այնտեղ տեղակայված քրդական զինված խմբավորումների բազաները, որոնք, ըստ աղբյուրների, կապվում են Միացյալ Նահանգների կառույցների հետ։ Դեպքի վերաբերյալ պաշտոնական մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Տարածաշրջանում իրավիճակի զարգացմանը հետևում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդները։ … Read more

Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հայաստանում, Ադրբեջանում և Մոլդովայում նվազում է․ Վլադիմիր Զելենսկի

Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը այլ երկրներում նվազում է։ Սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, Մոլդովային և Հայաստանին, որտեղ երեկ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ադրբեջանը․․․ նրանք անկախ են։ Հայաստանը՝ երեկվա ընտրությունները մեծ հաջողություն էին Հայաստանի անկախության համար։ Ես նաև կարծում եմ, որ ռուսները կորցրել են Մոլդովան», – նշել … Read more

Սպասում ենք ԲՀԿ-ի վերահաշվարկի արդյունքներին․ Նարեկ Կարապետյան

Ձայների վերահաշվարկ է ընթանում, արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է խորհրդարանում, թե՞ ոչ․ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը։ «Այդ դեպքում կհասկանանք արդեն Ազգային ժողովում ընդդիմությունը հնարավորություն կունենա՞ գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ իր խոսքն ասելու։ Քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել և հիմնականում դատախազության հետ կապված և … Read more

Հութիները հարձակվել են Իսրայելի վրա

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հարվածներ է հասցրել Իսրայելի Էյլաթ քաղաքին։ Աղբյուրների հաղորդմամբ՝ Եմենից իրականացված հարձակման հիմնական թիրախը եղել են երկրի հարավային շրջանները։ Հարձակման հետևանքով գործի են դրվել Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը՝ Եմենի տարածքից արձակված օդային թիրախները հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։ Հարձակման ծավալների և հնարավոր հետևանքների վերաբերյալ տեղեկատվությունը դեռևս ճշտվում է։ Պաշտոնական աղբյուրները շարունակում են … Read more

Ընտրողը ոչ միայն ձայն է տալիս, այլ նաև իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է․ «Բարձրաձայն մտքեր! Ես երբևէ չեմ համարել, որ միակ ճիշտ կարծիքն եմ հայտնում: Բայց ուզում եմ, որ քաղաքականությունը իսկապես դառնա բաց խոսակցություն վարելու տեղ: Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը։ Կարծում եմ՝ այդ իրավունքը որևէ մեկը չի կարող վիճարկել։ Բնական է, որ հարցերի … Read more

Իսրայելը նույնպես առայժմ դադարեցնում է հարվածները Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը նույնպես առայժմ դադարեցնում է հարվածները Իրանին «Այս պահին կրակը դադարել է, քանի որ Թեհրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր հարվածներից հետո նրանք դադարեցրել են հարձակվել մեզ վրա»,- ասել է Նեթանյահուն իր տեսաուղերձում։ Միաժամանակ նա հնչեցրել է նույն նախազգուշացումը, որով ավելի վաղ հանդես էին եկել Թեհրանում. «Եթե Իրանը սխալ … Read more

Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը պետք է պայմանավորված լինի քայլերի հստակ արձանագրմամբ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Անխոս, բարդ վիճակ է այն ընդդիմադիր ուժերի համար, որոնք ընտրություններում հաղթանակ չեն ապահովել, սակայն մուտք են գործել խորհրդարան։ Հանրային սպասումներն ու արձագանքները ընտրական գործընթացում ընկալելի են. հասկանալի է նաև մարդկանց մեծ հիասթափությունը: Հատկապես այս հանգրվանային իրավիճակում քաղաքական ուժերն ու առաջնորդները պետք է առաջնորդվեն սառը դատողությամբ և … Read more

Շարունակելու ենք մեր պայքարը հակահայ ու այլևս ոչ լեգիտիմ այս վարչախմբին օրինական բոլոր հնարավոր եղանակներով հեռացնելու համար․ «ՀայաՔվե»

Սիրելի՛ հայրենակիցներ, թեև դեռևս չեն ամփոփվել Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, այդուհանդերձ հարկ ենք համարում մեր քաղաքական գնահատականը տալ դրանց վերաբերյալ․ հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը։ «Դրական ենք համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։ Շնորհակալություն ենք հայտնում հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հանդեպ ունեցած վստահության ուժով քվեարկեցին «Ուժեղ … Read more