ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են ուրանի հարստացման 15-ամյա արգելքը. NYT

Միջուկային համաձայնագրի բանակցությունների շրջանակներում Միացյալ Նահանգները և Իրանը քննարկում են Իսլամական Հանրապետության համար ուրանի հարստացման երկարաժամկետ արգելքի հարցը, որը կարող է տևել մոտ 15 տարի։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով փակ դռների հետևում ընթացող բանակցություններին ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին և դիվանագետներին։ Ըստ թերթի՝ վերջին շաբաթներին կողմերը բանակցել են հնարավոր համաձայնագրի … Read more

«Միասնության թևեր»-ը գնահատում է առաջիկա քաղաքական զարգացումների բոլոր սցենարները․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր-անդամ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Մեր հարաբերական լռությունը ո՛չ դադար է, ո՛չ նահանջ։ Սա այն փուլն է, երբ ամենակարևոր որոշումներն ու ամենաինտենսիվ աշխատանքը կատարվում են հրապարակային աղմուկից դուրս։ Այս պահին մենք կենտրոնացած ենք ընտրական գործընթացների հետ կապված իրավական և քաղաքական լրջագույն աշխատանքների վրա՝ Երևանում և մի շարք մարզային ընտրատարածքներում … Read more

Ընտրություններն աննախադեպ էին արտաքին ուժերի, օտարերկրյա հատուկ ծառայությունների ներգրավվածության առումով. «Մայր Հայաստան»

«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել: 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրություններն անցել են համատարած ապօրինությունների, բռնաճնշումների, բռնությունների, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից բոլոր հնարավոր ու անհնարին, իրավական և բարոյական նորմերի խախտմամբ, ընդդիմության նկատմամբ հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և հետապնդումների ներքո։ Այս ամենի մասին նաև փաստում է ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունը, որտեղ արձանագրված են ընդդիմադիր գործիչների … Read more

Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Մարիա Զախարովա

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի աննախադեպ միջամտության ներքո: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Աննախադեպ ճնշում ընդդիմության նկատմամբ։ Մի կողմից, դա այն է, ինչ ակնհայտորեն իրականացնում էին Հայաստանի իշխանությունները՝ որպես հայեցակարգ։ Եվ Արևմուտքի միջամտությունը նույնքան աննախադեպ է, իմ կարծիքով, այս … Read more

Իրանն ԱԹՍ-ներով հարվածնել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի ռազմաբազաներին

Իրանի բանակը չորեքշաբթի վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի ռազմաբազաներին և ռադարային համակարգերին՝ ի պատասխան Իրանի հարավում բնակվողների դեմ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված գործողությունների։ Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը։ Բանակի հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտնել է, որ փոխադարձ հարձակումների թիրախում են եղել ԱՄՆ ռազմաբազաները և Բահրեյնում գտնվող Հինգերորդ նավատորմի ռադարային … Read more

ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, սակայն ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել: Նախընտրական ցուցակի առաջին 30-35 համարները հաստատ գործուղվելու են խորհրդարան, թեժ պայքար է ընթանում հատկապես Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։ ՔՊ-ում կարծում են, որ «ամենաարժանի» թեկնածուն Հայկ Կոնջորյանն է, Ալեն Սիմոնյանը պետք է լքի պոստը։ Չնայած Ռուբեն Ռուբինյանն էլ … Read more

Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փորձեցինք ԿԸՀ-ից պարզել, թե որ ընտրատեղամասերում են քվեարկության մասնակցել զինծառայողները։ Ասացին, որ զինծառայողների մասնակցության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ։ Բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համադրությամբ պարզեցինք, թե, օրինակ, Սոթքում քանի զինծառայող է մասնակցել ընտրության։ Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ՆԳՆ-ն հրապարակել էր ընտրողների թվերը` ըստ ընտրատեղամասերի։ Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում … Read more

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները կվերականգնվեն աստիճանաբար․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

ԱՄՆ էներգետիկայի նախարարության կանխատեսմամբ՝ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները կարող են մասամբ վերականգնվել 2026 թվականի երրորդ եռամսյակում, սակայն հակամարտությունից առաջ եղած մակարդակին հասնելու համար կպահանջվի ևս մի քանի ամիս։ Գերատեսչության գնահատմամբ՝ մատակարարումների ամբողջական վերականգնումը հնարավոր կլինի ոչ շուտ, քան 2027 թվականի սկզբը։ Միաժամանակ նախարարությունը նշում է, որ Մերձավոր Արևելքում նավթի արդյունահանման որոշ ծավալներ կարող են խաթարված … Read more

ԱՄՆ-ն իրանական ԱԹՍ-ի կրկնօրինակով հարվածել է Քուվեյթին․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն հարվածել է Քուվեյթի օդանավակայանին իրանական ԱԹՍ-ի կրկնօրինակով՝ ամերիկյան ՀՕՊ համակարգեր վաճառելու նպատակով․ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այս գլուխկոտրուկի կտորները զարմանալի արագությամբ են միանում․ նրանք կեղծ դրոշի ներքո գործողություն են իրականացրել՝ օգտագործելով [իրանական] Lucas անօդաչու թռչող սարքի կրկնօրինակը՝ Քուվեյթի օդանավակայանին հարվածելու համար և այդպիսով ստեղծել կատարյալ պատրվակ Powerus-ի կողմից մշակված … Read more

Միայն 2 տեղամասում վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն․ «Ազատություն»

«Բարգավաճ Հայաստան»-ի պահանջով թիվ 27/7 և թիվ 27/26 ընտրատեղամասերի քվեների վերահաշվարկի արդյունքում կուսակցության օգտին կավելանա 92 ձայն․ գրում է «Ազատությունը»։ «Թիվ 27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվեց՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պնդում էր, թե միտում չի եղել , այլ … Read more