Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները կվերականգնվեն աստիճանաբար․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

ԱՄՆ էներգետիկայի նախարարության կանխատեսմամբ՝ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները կարող են մասամբ վերականգնվել 2026 թվականի երրորդ եռամսյակում, սակայն հակամարտությունից առաջ եղած մակարդակին հասնելու համար կպահանջվի ևս մի քանի ամիս։

Գերատեսչության գնահատմամբ՝ մատակարարումների ամբողջական վերականգնումը հնարավոր կլինի ոչ շուտ, քան 2027 թվականի սկզբը։

Միաժամանակ նախարարությունը նշում է, որ Մերձավոր Արևելքում նավթի արդյունահանման որոշ ծավալներ կարող են խաթարված մնալ նույնիսկ կանխատեսվող ժամանակահատվածի ավարտից հետո։

Փորձագետների կարծիքով՝ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը շարունակում է էական ազդեցություն ունենալ համաշխարհային էներգետիկ շուկաների վրա, քանի որ այն համարվում է նավթի փոխադրման կարևորագույն ուղիներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment