Գերհյուծված արմավիրցի ծերունին վճարովի կենտրոնում է. ի՞նչ է նրան առաջարկում պետությունը

https://arm.sputniknews.ru/20260923/gerhjutsvats-armavirci-tserunin-vtsharvovi-kentrvonum-e-inch-e-nran-arajarkum-petutjuny-107209529.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107209264_0:0:1255:941_1920x0_80_0_0_1de5e17f28510b8acfa66a3b6d182a09.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սով, մահ, տղամարդ, հայաստան, արմավիրի մարզ, ծեր

սով, մահ, տղամարդ, հայաստան, արմավիրի մարզ, ծեր

Բաժանորդագրվել

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենց առաջարկը` տղամարդուն պետական խնամքի կենտրոն տեղափոխելու, ուժի մեջ է, միայն թե նախարարությունն իրավասու չէ առանց անձի ցանկության նրան ինչ–որ կենտրոն տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. 90-ամյա Համլետ Սարգսյանը, որին 59–ամյա որդու հետ հայտնաբերել էին Արմավիրի մարզի կիսակառույց շենքերից մեկի նկուղում` գերհյուծված վիճակում, այժմ Երևանի մասնավոր խնամքի կենտրոններից մեկում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրու «Հանուն ձեր ապագայի» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպության համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։

Օգոստոսի 14–ին համացանցում հրապարակվեց արմավիրցի հայր և որդի Սարգսյանների տեսանյութը, որը ցնցեց հասարակությանը։ Տղամարդիկ գտնվում էին ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում՝ թերսնված և գերհյուծված վիճակում։ Տեսանյութը սոցցացերում տարածում ստանալուց հետո տղամարդկանց տեղափոխել էին «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից Հակոբ Սարգսյանին տեղափոխել էին Երևան` ծայրահեղ ծանր վիճակում։ Սեպտեմբերի 12–ին Հակոբ Սարգսյանը մահացավ «Քանաքեռ-Զեյթուն» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

«90-ամյա Համլետ Սարգսյանը կատեգորիկ հրաժարվել է տեղափոխվել պետական խնամքի կենտրոն։ Տեսանյութն իմ էջում հրապարակելուց հետո ես դիմեցի Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին, որպեսզի օգնեն պապիկին մասնավոր խնամքի կենտրոն տեղափոխելու համար պահանջվող գումարով։ Արձագանքեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Եթե չեմ սխալվում, 2 կամ 3 ամսվա գումարը վճարել են խնամքի կենտրոնին»,–ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ ըստ հավաստի տեղեկությունների` ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է հայտնվել որդու խաղամոլության, հարբեցողության, կուտակած պարտքերի և ունեցվածքի կորստի հետևանքով։ Հայր ու որդի ստիպված են եղել դիմել փախուստի, ու մայիսից թաքնվել են այդ նկուղում։ Սնունդ ունեցել են, բարի մարդիկ են օգնել։

«Ունեցել են հսկայական պարտքեր, և իրենք իրենց մեկուսացրել են հասարակությունից։ Որպեսզի իրենց չգտնեն, փախել են տարբեր տեղեր։ Տարածքային սոցիալական ծառայողները չէին կարող իրենց հայտնաբերել, նույնիսկ այդ օրը՝ օգոստոսի 14-ին, իրենց առաջարկել են տեղափոխել խնամքի կենտրոն՝ կտրուկ հրաժարվել են։ 59-ամյա տղամարդու կինը բաժանվել է, երեխաներ ունի, որից տեղեկություններ չկան, քույր ունի, իսկ պապիկը՝ եղբայր»,–ասաց Կիրակոսյանը։

Անդրադառնալով 59–ամյա տղամարդու մահվանը` Կիրակոսյանը նշեց, որ նա մահացել է ոչ թե սովից, այլ ունեցել է քաղցկեղ` տարածված մետաստազներով։
Երբ վճարովի խնամքի կենտրոնում մնալու ժամկետն ավարտվի, Կիրակոսյանը վստահ չէ, որ 90-ամյա ծերունին կհամաձայնի տեղափոխվել պետական խնամքի կենտրոն։

Տղամարդը պնդում է, որ իրեն հող տան, շինանյութ, որ ինքն իր ձեռքով իր տունը սարքի, ինչն այդ տարիքում և առողջական վիճակում, անիրատեսական է։

Տարեց կույր տղամարդը տեղափոխվել է խնամքի կենտրոն. ԱՍՀՆ–ն արձագանքել է աղմուկ հանած խնդրին

Կիրակոսյանն այս պահին տարեց տղամարդու հետ կապի մեջ չէ, ասում է` օգնություն ակնկալող ընտանիքները շատ են, իրենք չեն կարող անընդհատ մեկի վրա կենտրոնանալ։
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ տղամարդուն պետական խնամքի կենտրոն տեղափոխելու իրենց առաջարկն ուժի մեջ է։ Միայն թե նախարարությունն իրավասու չէ առանց անձի ցանկության նրան ինչ–որ կենտրոն տեղափոխել։

Leave a comment