Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հարվածներ է հասցրել Իսրայելի Էյլաթ քաղաքին։ Աղբյուրների հաղորդմամբ՝ Եմենից իրականացված հարձակման հիմնական թիրախը եղել են երկրի հարավային շրջանները։
Հարձակման հետևանքով գործի են դրվել Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը՝ Եմենի տարածքից արձակված օդային թիրախները հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։
Հարձակման ծավալների և հնարավոր հետևանքների վերաբերյալ տեղեկատվությունը դեռևս ճշտվում է։ Պաշտոնական աղբյուրները շարունակում են գնահատել իրավիճակը և հետևել զարգացումներին։