Գերմանիայում «Ալտերնատիվա Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ աջակողմյան կուսակցության վարկանիշն համանախագահական մակարդակում առաջին անգամ հասել է 30 տոկոսի, մինչդեռ իշխող քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի (CDU/CSU) աջակցությունը նվազել է՝ հասնելով նվազագույն ցուցանիշի։ Insa սոցիոլոգիական ինստիտուտի հարցման համաձայն՝ մեկ շաբաթվա ընթացքում CDU/CSU-ի աջակցության մակարդակը նվազել է 1 տոկոսային կետով և կազմում է 18 տոկոս։
Bild պարբերականի պատվերով իրականացված հետազոտության տվյալներով՝ AfD-ն 12 տոկոսային կետով գերազանցում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած քաղաքական ուժին։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) վարկանիշը մնացել է անփոփոխ՝ 14 տոկոս, որը հավասար է ընդդիմադիր Bündnis 90/Die Grünen-ի ցուցանիշին (վերջինս կորցրել է 1 տոկոսային կետ)։ Ձախերի կուսակցության (Die Linke) աջակցությունը պահպանվել է 10 տոկոսի մակարդակում։ Զարա Վագենկնեխտի միությունն (BSW) ու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (FDP) ստացել են 4-ական տոկոս՝ չհաղթահարելով խորհրդարանական 5 տոկոսանոց շեմը։
Ստեղծված քաղաքական իրավիճակում երկու կուսակցությունից կազմված կոալիցիայի ձևավորումը գրեթե բացառվում է։ Միակ հնարավոր տարբերակը երեք ուժերի՝ CDU/CSU-ի, SPD-ի և Grünen-ի միջև դաշինքի կազմումն է։