Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և կիսապաշտպան Իգոչուկվու Իվուն նախախաղային ասուլիսում խոսել է Չեռնոգորիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպման մասին:

Չեռնոգորիա – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Ազգերի լիգայի նախորդ երեք տուրերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել է Լատվիային (2:0) ու պարտվել Չեռնոգորիային (2:3) և Կիպրոսին (0:3): Երրորդ տուրից հետո խմբի առաջատար Չեռնոգորիան ունի 9 միավոր, Կիպրոսը՝ 4, Հայաստանը` 3, իսկ Լատվիան` 1:

Leave a comment