Չտրվեցին որեւէ խոստումներ՝ երաշխավորելու ՀՀ-ի անվտանգությունը կամ մատակարարելու զենք՝ նույն ծավալով,

Թվում էր՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի՝ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցը, որն ուղեկցվում էր երկու երկրներում էլ շքեղ ելույթներով, երկար ժամանակ կդառնար բազմաթիվ քննարկումների առարկա այս երկրների տարբեր շահագրգիռ կողմերի շրջանում: Հիմնականում բոլորն արդեն խոսել են: Ամենայն հավանականությամբ՝ նրանք Վենսի հայտարարությունները հարմարեցրել են իրենց սեփական երազանքներին կամ մտահոգություններին: Մնում է միայն հետեւել զարգացումներին եւ մեկնաբանել … Read more

Հայտարարգրման էլեկտրոնային համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես չի գործելու

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայտարարգրման էլեկտրոնային համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես չի գործում: Առաջացած տեխնիկական անսարքությունը վերացնելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ։

Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում մեկնարկել են դպրոցի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում մեկնարկել են դպրոցի հիմնանորոգման աշխատանքները։ Կրթական գործընթացի անխափանությունն ապահովելու նպատակով շինարարության ողջ ընթացքում դպրոցն իր գործունեությունը ժամանակավորապես կծավալի Լեհվազի վարչական շենքում, որտեղ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հատկացված սենյակներում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ։ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը՝ Լեհվազ բնակավայրի … Read more

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգո

Փետրվարի 9-ին ՔՊ-ական մարզպետը որոշում է կայացնում պետբյուջեից օգնություն բաժանել: Այս մարդիկ հիշում են ժողովրդի մասին միայն նախընտրական շրջանում, ու այս փուլում՝ մեր ու ձեր գումարով փորձում են լավություն անել: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը: «Մեր երկրի նախագահը ընդունեց հրամանագիր, որ ընտրությունները լինելու են 2026 թվականի հունիսի 7-ին, հաշվի չառնելով, … Read more

Մեղրիում ՌԴ սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Ա.Ա. Շչերբակովին

Հարգելի  Ալեքսանդր Ալեքսեևիչ Շնորհավորում ենք Ձեզ և ի դեմս Ձեզ՝ սահմանապահ ջոկատի ամբողջ անձնակազմին՝ Հայրենիքի պաշտպանության օրվա առթիվ, որը Ռուսաստանի Դաշնության նշանավոր տոներից է: Մաղթում ենք հետագա հաջողություններ մարտական պատրաստության և Հայաստանի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանության գործում: Սյունիքում բարձր են գնահատում ՌԴ սահմանապահ ջոկատի դերը մեր հանրապետության հարավային սահմանների պաշտպանության գործում: Ակնկալում ենք հետագա ակտիվ … Read more

Ընտրություններին կմասնակցենք ԲՀԿ-ի հետ․ միանում ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին․ Ս

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը որոշում է կայացրել միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ մասնակցել ընտրություններին։ Այս մասին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համագումարի ընթացքում հայտարարեց կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։ «Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի հեղինակած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ամենապոպուլյարն է, ամենաէֆեկտիվն է Հայաստանի քաղաքական օրակարգում, ես վստահ եմ, որ ծրագրի շուրջ ստեղծվելու է ընդիմադիր … Read more

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի … Read more

Պետշահերի պաշտպանության արդյունքում՝ պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք,

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր երկրներից ժամանած Հայ Հեղափոխական Դաշնակցություն ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին ազգանվեր իրագործումների առնչությամբ՝ պատգամելով շարունակել ջանքեր գործադրել հայրենիքի զորացման, ազգի զավակների արժանապատիվ ու ապահով կյանքի կերտման … Read more

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլի

Այսօր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին։ Հանդիպումանը քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Հանդիպման առանցքում եղել են կրթամշակութային ոլորտի զարգացման հեռանկարները։ Համայնքի ղեկավարը և դեսպան Դեկոտինյին քննարկել են Գորիսում ֆրանսախոսության խթանմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ Օրակարգի մյուս կարևոր կետը զբոսաշրջության ոլորտն էր։ Ընդգծվել է, … Read more