Մեղրիում ՌԴ սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Ա.Ա. Շչերբակովին

Հարգելի  Ալեքսանդր Ալեքսեևիչ

Շնորհավորում ենք Ձեզ և ի դեմս Ձեզ՝ սահմանապահ ջոկատի ամբողջ անձնակազմին՝ Հայրենիքի պաշտպանության օրվա առթիվ, որը Ռուսաստանի Դաշնության նշանավոր տոներից է:

Մաղթում ենք հետագա հաջողություններ մարտական պատրաստության և Հայաստանի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանության գործում:

Սյունիքում բարձր են գնահատում ՌԴ սահմանապահ ջոկատի դերը մեր հանրապետության հարավային սահմանների պաշտպանության գործում:

Ակնկալում ենք հետագա ակտիվ դերակատարություն՝ Սյունիքի անվտանգության ապահովման՝ Ձեր պատասխանատու առաքելության ճանապարհին, հանգամանք, որը չափազանց կարևոր է Հայաստանի անկախ պետականության և ինքնիշխանության ապահովման նվիրական գործում:

«Սյունյաց երկիր»

Leave a comment