Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիար

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար: Այս մասին ասված է Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարության մեջ: «Սիրելի’ հայրենակիցներ 38 տարի առաջ Ստեփանակերտում հրավիրվեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջան, որի որոշումները՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկակական ԽՍՀ կազմում … Read more

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդ

Փետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ։   Մինչև 2025 թվականը ակումբի միակ հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, սակայն այս տարվանից «Սյունիք» ՖԱ-ն նմանատիպ համաձայնագրեր է ստորագրել նաև մարզում գործունեություն ծավալող «է. Կ. Քոնսթրաքշն» և «Նորոգշին» ընկերությունների հետ։ aravot.am

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելո

1919 թ. ռուս գրող, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկին ”Кавказское слово” ամսագրում տպագրել է «Ղարաբաղ» հոդվածը, որն այսօր էլ ապշեցնում է իր արդիականությամբ ու հրատապությամբ։ Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ազգ ունի իր նվիրական ամրությունները։ Երբ ժողովրդի պատմությունը բարեհաջող ընթացք է ստանում, դրանք վերածվում են մշակութային ու քաղաքական կյանքի առանցքի։ Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, այն … Read more

Ի՞նչ կատարվեց Ազգային ժողովի սյունեցի ՔՊ–ական պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ

ՔՊ–ի ներկուսակցական քվեարկության արդյունքում դաժանորեն մերժվեց գործող պատգամավոր Մարինա Ղազարյանը։ 275 հոգուց բաղկացած ցուցակում զբաղեցրեց 200-րդ հորիզոնականը՝ մոտ 1100 ընտրիչներից ստանալով միայն 62-ի վստահությունը (ընդ որում՝ յուրաքանչյուր ընտրիչ կարող էր քվեարկել մի քանի տասնյակ հավակնորդի օգտին, բայց…)։ Ինչո՞ւ այդպես ստացվեց․․․ Այս պահին պատրաստ չենք քննարկելու հարցը՝ արդյո՞ք ուղղորդված է եղել քվեարկությունը, թե՞ ոչ։ Պատրաստ չենք … Read more

Կրթօջախների ֆեյսբուքյան էջերը նախարարին շնորհավորելու համար չեն

Փետրվարի 17-ին իր ծննդյան 45-րդ հոբելյանն է նշել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: ՔՊ-ականներն այդ օրն իրար հերթ չտալով՝ նախարարին շնորհավորական ուղերձներ էին հղում, պաթետիկ տեքստեր ձոնում եւ այլն։ Մենք նկատեցինք, որ նման գրառումներով են հանդես գալիս նաեւ մի շարք հայաստանյան դպրոցների ֆեյսբուքյան էջեր, անգամ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջը: Նկատենք, որ մեզանում սա ընդունված … Read more

Ադրբեջանը Ռուաստանին մեղադրում է իր դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ. լրատվամիջոց

Վերջին շաբաթներին Ադրբեջանի, մասնավորապես՝ նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի դեմ սկսված համակարգված արշավը սոցիալական ցանցերում պատահական հուզական պոռթկումների հավաքածու չէ։ Դա համակարգված, պլանավորված եւ կենտրոնացված տեղեկատվական սադրանք է, որի հետքերն ուղիղ տանում են Կրեմլ։ Ինչպես տեղեկացնում է «Оперативный Информационный Центр-OMM»-ը, այս մասին հայտնել է լրագրող Էլչին Ալիօղլուն։ Նշվել է, որ այս գործընթացը նշանավորում է … Read more

ՌԴ նախկին փոխարտգործնախարարը Թուրքիայում դեսպան է նշանակվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախկին փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինին նշանակել է Թուրքիայում դեսպան։ Նա կփոխարինի Ալեքսեյ Երխովին, որը դիվանագիտական ​​առաքելությունը ղեկավարում էր 2017 թվականից։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մերձավոր Արևելքի հարցերով մասնագիտացած փորձառու դիվանագետ Վերշինինը 2018 թվականից ի վեր ղեկավարում է այս հարցերը ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։

ՖԻԴԵ-Ի ՎԱՐՊԵՏԸ՝ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ

Այսօր Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ավարտվեց 2026 թվականի Կապան քաղաքի արագ շախմատի առաջնությունը, որին մասնակցել են որակավորման առնվազն 2-րդ կարգ ունեցող 18 շախմատիստ։ Փետրվարի 17-ից մեկնարկած առաջնությունն անցկացվել է շվեյցարական մրցակարգով, ինը խաղափուլով՝ ըստ ՖԻԴԵ–ի կանոնակարգի։ Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրվել է 10 րոպե, միաժամանակ` յուրաքանչյուր քայլի համար, սկսած առաջինից՝ 5 վայրկյան հավելումով: Ինը խաղափուլերում … Read more