Սյունիքում պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին

Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ընդգրկում է Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներն ու խոշորացված համայնքների բնակավայրերը, այս օրերին օրենքով սահմանված ժամկետներում իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ: Ի՞նչ է «լռության օր» ասվածը, և ո՞ր թերթիկը կհամարվի անվավեր. այս և այլ հարցերի շուրջ խոսել ենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի հետ: The post Սյունիքում պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին … Read more

Ինչպե՞ս կազմակերպել երեխաների ամառային հանգիստը

Երեխաների համար կրթական և ժամանցային ծառայություններ մատուցող կազմակերպություններ մեր մարզում շատ չկան։ Սակայն եղածները փորձում են որակ թելադրել։ Ամառային շրջանը նմանատիպ կենտրոնների գործունեությունը ներկայացնելու լավագույն ժամանակահատվածն է։ Մանրամասները՝ տեսանյութում։

60 տարի կրթելով սերունդներին

Հունիսի 2-ին Քաջարանի արվեստի դպրոցը տոնեց հիմնադրման 60-ամյակը։ Ազգային երգուպար, ցուցահանդես, գնահատանքի խոսքեր ու նվերներ․ մի խոսքով՝ հոբելյանական օրը հագեցած էր։ Ներկաները ելույթներում ևս մեկ անգամ արժևորեցին հաստատության դերը երեխաների կրթության ու գեղագիտական դաստիարակաության գործում։ The post 60 տարի կրթելով սերունդներին appeared first on Սյունիք ՀԸ.

Բացառիկ ցուցադրություն Կապանի երկրագիտականում – Սյունիք ՀԸ

Հունիսի 1-ին Կապանի երկրագիտական թանգարանը ներկայացավ «Սյունիքը ուրարտական ժամանակաշրջանում» ցուցադրությամբ։ 3 հազարից ավելի գտածո արժանացավ այցելուների ուշադրությանը։ Ցուցադրությանն աջակցել են Սյունիքի մարզպետը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային և Կապանի լեռնահարստացման կոմբինատները։

Խոշոր վթար Սյունիքում. վիրավորները ամուսիններ են

Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 62-ամյա Վահիդ Խ.-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի … Read more

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը մեդալներ է նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում. հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից: 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը և 54 կգ Լուսյա Ավետիսյանը դարձել են մրցաշարի հաղթող։ Լուիզա Գրիգորյանը և Լիլիթ Միքայելյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Անի Մուրադյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Նոր հասցեում` նոր գրքերով վերաբացվեց ԶՊՄԿ-ի արհեստակցական կազմակերպության գրադարանը

ԶՊՄԿ-ի աջակցությամբ Քաջարանի Աբովյան փողոցում վերաբացվեց կոմբինատի արհեստակցական կազմակերպության գրադարանը: Այն հիմնադրվել էր դեռևս 1960թ․ և տարիներ շարունակ գործել տարբեր հասցեներում` չունենալով մշտական վայր: Հանքարդյունաբերական ձեռնարկության ջանքերով գրադարանը հիմնանորոգվել է, կահավորվել, համալրվել նոր գրականությամբ: Ընկերության գլխավոր տնօրենն ու արհեստակցական կազմակերպության նախագահն են կտրել խորհրդանշական կարմիր ժապավենը:

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հերթական ապրանքները

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորենի և պարարտանյութի հերթական խմբաքանակը։ Հայաստան կուղարկվի 280 տոննա քաշով 4 վագոն ցորեն և 277 տոննա քաշով 4 վագոն պարարտանյութ: Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար:

42 դիպլոմ և գովասանագիր՝ հանրապետական օլիմպիադայից

Առարկայական օլիմպիադաներում գրանցված հաջողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Սյունիքի մարզի աշակերտները աչքի են ընկնում բարձր գիտելիքներով և նպատակասլացությամբ։ 42 դիպլոմ և գովասանագիր՝ հանրապետական փուլից․ ցուցանիշները տարեցտարի աճում են։

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը

Մայիսի 25-ից հունիսի 5-ը Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հինգ խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարը կանանց ՖԻԴԵ-ի վարպետ՝ ուկրաինացի Անաստասիա Հնատիշինն է, որը հաղթել է բոլոր խաղերում: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 16 շախմատիստուհի։ Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը … Read more