Կարգապահական տույժեր՝ Սիսիանի և Կապանի զինվորական դատախազությունների դատախազների նկատմամբ

2026 թվականի հունվարի 21-ին Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում և Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող 2 անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 10-ին կայացած նիստում 2 դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտման փաստի առկայությունը: Մասնավորապես՝ դատախազները, պատասխանատու լինելով մինչդատական … Read more

Թիվ 34 ԸԸՀ ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները

Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղի է ունեցել քվեաթերթիկների վերահաշվարկ։ Ընդհանուր 17 ընտրատեղամասի վերահաշվարկի արդյունքում որոշ տարբերություններ են արձանագրվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է արել սպասել հունիսի 14-ին՝ քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։

Երեխայի օրգանիզմում թմրամիջոցի հետք ՆԳՆ նախարարի ճեպազրույցը

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ բարձրացրած 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրամիջոցի հետք հայտնաբերելու դեպքին: Անչափահասը հիշողության կորուստ ունի: Եզակի այս միջադեպը ողջ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում է․ վստահեցնում են գերատեսչությունից։

Ցուցադրությունը նվիրված էր ԱՄՆ հիմնադիր հայրերին

Կապանում էր ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։Դեսպանատունը «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շրջանակում ներկայացրեց «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը։ Հանդիպման ընթացքում երիտասարդները ծանոթացան ԱՄՆ-ի անկախության պատմությանը, հիմնադիր հայրերի կենսագրությանը։

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել

ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Վայք քաղաքի վարչական տարածքում գտնվող հանդամասերից մեկում։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի մեկփողանի ակոսափող մարտական … Read more

Դիտորդները մի շարք խախտումներ են արձանագրել

Հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, սահմանված կարգի համաձայն, հետևել են նաև 13 տեղական և 8 միջազգային դիտորդական կազմակերպություններ։ Հունիսի 8-ին նրանք հանդես եկան ասուլիսով, որտեղ ամփոփեցին արձանագրված փաստերը։

Ստեփանավանում արտակարգ ռեժիմ է սահմանվել

Այսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով՝ Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի (հերթապահությունը կտևի մինչև ուշ երեկո)։ Այս մասին տեղեկացնում է Ստեփանավանի համայնքապետարանը։​«Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։ Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։​​Հարգելի բնակիչներ, հարցերի համար կարող եք մոտենալ Ստեփանավանի համայնքապետարան կամ … Read more

Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Այսօր Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են Ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձը չվճարելու հարցով, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։  «Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված ու … Read more

Արյունատվության ակցիա Քաջարանի ԲԿ-ում – Սյունիք ՀԸ

«Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր» արյունատվության ակցիաներին ԶՊՄԿ-ի աշխատակիցները շարունակում են Սյունիքի մարզում ամենաակտիվը լինել: Այս անգամ անվճար դոնորության նախաձեռնությունն անցկացվեց Քաջարանի բժշկական կենտրոնում, որին Մասիսի հիվանդանոցից էին մարտահրավեր նետել: Հանքարդյունաբերական ձեռնարկության աշխատակիցները, ինչպես միշտ, մեծ պատրաստակամությամբ են մասնակցել անհատույց արյունատվությանը: