Նոր հասցեում` նոր գրքերով վերաբացվեց ԶՊՄԿ-ի արհեստակցական կազմակերպության գրադարանը

ԶՊՄԿ-ի աջակցությամբ Քաջարանի Աբովյան փողոցում վերաբացվեց կոմբինատի արհեստակցական կազմակերպության գրադարանը: Այն հիմնադրվել էր դեռևս 1960թ․ և տարիներ շարունակ գործել տարբեր հասցեներում` չունենալով մշտական վայր: Հանքարդյունաբերական ձեռնարկության ջանքերով գրադարանը հիմնանորոգվել է, կահավորվել, համալրվել նոր գրականությամբ: Ընկերության գլխավոր տնօրենն ու արհեստակցական կազմակերպության նախագահն են կտրել խորհրդանշական կարմիր ժապավենը:

Leave a comment