https://arm.sputniknews.ru/20260530/kyhn-tshanachel-e-vor-teghi-e-unecel-khakhtum-mer-nkatmamb-edmvon-maruqjan-102813769.html
ԿԸՀ–ն ճանաչել է, որ տեղի է ունեցել խախտում մեր նկատմամբ․ Էդմոն Մարուքյան
ԿԸՀ–ն ճանաչել է, որ տեղի է ունեցել խախտում մեր նկատմամբ․ Էդմոն Մարուքյան
Sputnik Արմենիա
Մարուքյանը շեշտում է՝ եթե գրառումը չհեռացվեց, դիմելու են դատարան։ 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T12:43+0400
2026-05-30T12:43+0400
2026-05-30T12:43+0400
էդմոն մարուքյան
«լուսավոր հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101864978_0:84:1600:984_1920x0_80_0_0_90ed8d35ee2c31c0cf76553eb1bf7cf2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԿԸՀ-ն թեպետ դիտորդական հավատարմագրումից չզրկեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքին կամ Դանիել Իոաննիսյանին, սակայն պարտավորեցնելով Իոաննիսյանին հեռացնել խնդրահարույց հրապարակումը՝ ընդունեց, որ խախտում է տեղի ունեցել։ ՀՀ ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։Ինչպես հայտնել ենք, ԿԸՀ-ն այսօր մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած դիմումը «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ։ ԿԸՀ-ն միաժամանակ որոշեց, որ դաշինքը պետք է ջանքեր գործադրի իր կողմից հավատարմագրման ներկայացված դիտորդ Դանիել Իոաննիսյանի կողմից Էդմոն Մարուքյանի վերաբերյալ հրապարակված և տարածած նյութերը, Իոաննիսյանի գրառումները վերացնելու ուղղությամբ։«Սա նշանակում է, որ, ըստ էության, ԿԸՀ-ն ճանաչել է, որ տեղի է ունեցել խախտում մեր նկատմամբ։ Քննարկել են երևի, որ մեր պահանջը շատ խիստ է, որ հավատարմագրումը դադարեցվի, բայց այն, որ մեր իրավունքները խախտվել են, դա ճանաչված է։ Ինձ համար հարցն այն է, թե արդյոք ԿԸՀ-ն հետևելու՞ է, որ տեսնի՝ հեռացնում են, թե ոչ, և եթե չհեռացնի, ինչ է լինելոը»,- ասաց Մարուքյանը։Նա հավելեց՝ եթե գրառումը չհեռացվի, իրենք շարունակելու են գործընթացը, դիմելու են դատարան՝ վերականգնելու իրենց իրավունքները։Մարուքյանը շեշտում է՝ որևէ դիտորդական առաքելության վնասելու նպատակ չունեն։«Մեր նպատակը հետևյալն է․ եթե այդ առաքելության մեջ կա կոնկրետ անձ, որը զբաղված է քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ, որի իրավունքը չունի, ապա պետք է պատժվի»,- նշեց ԼՀԿ առաջնորդը։Նրա կարծիքով՝ իրենց ուժի դեմ հակաքարոզչություն են սկսել իրականացնել այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացել, թե ԼՀԿ-ն հաղթահարում է խորհրդարան անցնելու շեմը։«Իրենք ի սկզբանե մտածել են, որ մենք խորհրդարանի անցողիկ շեմը չենք հաղթահարելու, անիմաստ է մեզանով զբաղվելը։ Երբ որ տեսել են` արդեն հաղթահարել ենք այդ շեմը (եղած ուսումնասիրություններ ունեն, չէ՞, Նիկոլ Փաշինյանի սեղանին դրված են, տեսել են՝ անցնում ենք, սկսել են էս ակցիաները)»,- ասաց Մարուքյանը։Նա վստահ է՝ որքան իրենց ընտրազանգվածը մեծանա, այնքան ճնշումներն էլ են մեծանալու։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101864978_89:0:1512:1067_1920x0_80_0_0_df10916ea765dd45a48042ee029726c0.jpg.webp
էդմոն մարուքյան, «լուսավոր հայաստան» կուսակցություն
էդմոն մարուքյան, «լուսավոր հայաստան» կուսակցություն
Մարուքյանը շեշտում է՝ եթե գրառումը չհեռացվեց, դիմելու են դատարան։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԿԸՀ-ն թեպետ դիտորդական հավատարմագրումից չզրկեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքին կամ Դանիել Իոաննիսյանին, սակայն պարտավորեցնելով Իոաննիսյանին հեռացնել խնդրահարույց հրապարակումը՝ ընդունեց, որ խախտում է տեղի ունեցել։ ՀՀ ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
Ինչպես հայտնել ենք, ԿԸՀ-ն այսօր մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած դիմումը «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ։ ԿԸՀ-ն միաժամանակ որոշեց, որ դաշինքը պետք է ջանքեր գործադրի իր կողմից հավատարմագրման ներկայացված դիտորդ Դանիել Իոաննիսյանի կողմից Էդմոն Մարուքյանի վերաբերյալ հրապարակված և տարածած նյութերը, Իոաննիսյանի գրառումները վերացնելու ուղղությամբ։
«Սա նշանակում է, որ, ըստ էության, ԿԸՀ-ն ճանաչել է, որ տեղի է ունեցել խախտում մեր նկատմամբ։ Քննարկել են երևի, որ մեր պահանջը շատ խիստ է, որ հավատարմագրումը դադարեցվի, բայց այն, որ մեր իրավունքները խախտվել են, դա ճանաչված է։ Ինձ համար հարցն այն է, թե արդյոք ԿԸՀ-ն հետևելու՞ է, որ տեսնի՝ հեռացնում են, թե ոչ, և եթե չհեռացնի, ինչ է լինելոը»,- ասաց Մարուքյանը։
Նա հավելեց՝ եթե գրառումը չհեռացվի, իրենք շարունակելու են գործընթացը, դիմելու են դատարան՝ վերականգնելու իրենց իրավունքները։
Մարուքյանը շեշտում է՝ որևէ դիտորդական առաքելության վնասելու նպատակ չունեն։
«Մեր նպատակը հետևյալն է․ եթե այդ առաքելության մեջ կա կոնկրետ անձ, որը զբաղված է քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ, որի իրավունքը չունի, ապա պետք է պատժվի»,- նշեց ԼՀԿ առաջնորդը։
Նրա կարծիքով՝ իրենց ուժի դեմ հակաքարոզչություն են սկսել իրականացնել այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացել, թե ԼՀԿ-ն հաղթահարում է խորհրդարան անցնելու շեմը։
«Իրենք ի սկզբանե մտածել են, որ մենք խորհրդարանի անցողիկ շեմը չենք հաղթահարելու, անիմաստ է մեզանով զբաղվելը։ Երբ որ տեսել են` արդեն հաղթահարել ենք այդ շեմը (եղած ուսումնասիրություններ ունեն, չէ՞, Նիկոլ Փաշինյանի սեղանին դրված են, տեսել են՝ անցնում ենք, սկսել են էս ակցիաները)»,- ասաց Մարուքյանը։
Նա վստահ է՝ որքան իրենց ընտրազանգվածը մեծանա, այնքան ճնշումներն էլ են մեծանալու։