Եվրոպական անվտանգության համակարգը գործում է պատշաճ կերպով, բայց Ռուսաստանը փորձում է ոչնչացնել այն: Վաշինգտոնը պետք է դադարեցնի այս հարցի քննարկումը, փոխարենն իրական ճնշում գործադրի Կրեմլի վրա: Independence Avenue Media-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ միջնորդությամբ անցկացված բանակցություններն ավարտվեցին նույն կերպ, ինչ նախորդները՝ առանց որևէ էական առաջընթացի: Այնուամենայնիվ, ըստ Վոլքերի, այն փաստը, որ ԱՄՆ բանակցողները քննարկում են եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար:
«Ռուսաստանը միտումնավոր փորձում է ստեղծել մի իրավիճակ, երբ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում այլ երկրների գլխի վրայով՝ Ռուսաստանի հետ համաձայնության գալու համար։ Սա հենց այն է, ինչ Ռուսաստանը միշտ փորձել է անել, բայց որին ԱՄՆ նախորդ վարչակազմերը հետևողականորեն դիմադրել են»,- նշել է Վոլքերը, որը Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում եղել է Ուկրաինայի հարցով բանակցություններում հատուկ ներկայացուցիչ:
Ըստ նրա՝ քանի դեռ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր առավելապաշտականպահանջներին ուկրաինական զորքերի լիակատար դուրսբերման վերաբերյալ այն տարածքներից, որոնք նա չի կարողացել գրավել մարտադաշտում, ինչպես նաև շարունակում է հարվածել ուկրաինացի քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքներին, եվրոպական անվտանգության ճարտարապետությունը բացարձակապես անտեղի թեմա է ներկայիս քննարկման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարցազրույցը պատրաստվել է Factor TV-ի գործընկեր Independent Avenue Media-ի կողմից