Սյունիքում և մի շարք մարզերում քամին վնասներ է պատճառել

Մայիսի 29-ին, ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։  ՆԳՆ-ից հայտնում են՝ Երևան քաղաքի վարչական շրջաններում, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, էլեկտրական սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել … Read more

Կապանում մեքենաներ են բախվել – Սյունիք ՀԸ

Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կապան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Միհրան Մ․-ի վարած «Hongqi» մակնիշի և 63-ամյա Աշոտ Ք․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է թիթեղյա ցանկապատին, կոտրել այն և մասամբ հայտնվել բնակչի հողամասում։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի … Read more

Կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկանների համար անվճար

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-17:00-ին,  Երևանի կենդանաբանական այգում իսկական տոնախմբություն է լինելու։ Կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ ավտոբուսը, որն ամեն օր Երիտասարդական մետրոյի մոտից քաղաքացիներին անվճար  բերում է այգի, կանգառում կլինի առավոտյան ժամը 09։30-ին, որտեղից կշարժվի մի քանի ժամային գրաֆիկով։ Կենդանաբանական այգուց տեղեկացրին նաև, որ 16 տարեկանից բարձր քաղաքացիների համար այգի մուտքի … Read more

Արամ Ղազարյանը Սյունիքում ծանոթացել է փրկարար ստորաբաժանումների աշխատանքին

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը մայիսի 20-ից 22-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Արամ Ղազարյանը մարզային փրկարարական վարչության Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի և Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատներում, Ագարակի հենակետում, ինչպես նաեւ Աղվանի, Շինուհայրի և Գորայքի առաջնային օգնության տեխնիկական կետերում ծանոթացել է տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպման գործընթացին։ Ծառայության տնօրենի խոսքով՝ հրշեջ-փրկարարների գործունեության արդյունավետությունը … Read more

Բարաբաթումի եկեղեցին վերաօծվեց – Սյունիք ՀԸ

Մայիսի 24-ին Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ վերաօծվեց Բարաբաթումի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: 17-րդ դարի կառույցը կիսավեր վիճակում էր, հիմնանորոգումը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար։ «Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։ Հ․Գ․ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով … Read more

Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքը. ՀՖՖ

Հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից: Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու են միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում: Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Ղազախստան խաղի ոչ ավելի, քան 4 … Read more

Վերջին դասը՝ Կապանում – Սյունիք ՀԸ

Մայիսի 22-ին հանրապետության դպրոցներում հնչեց վերջին զանգը։ 22 հազարից ավելի 12-րդցի, որից 1076-ը՝ Սյունիքում, հրաժեշտ տվեց հարազատ կրթօջախին։ Հիմնական դպրոցն էլ ավարտեց 39 հազարից ավելի աշակերտ, որից 1600-ը՝ Սյունիքում։ Կապանյան տոնական օրվա հիշարժան դրվագները դիտե՛ք առանց մեկնաբանության տեսանյութում։

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 12 տուժած

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 12 տուժած, այդ թվում` երեխաներ, հայտնում է shamshyan.com–ը։ Ժամը 19։10-ի սահմաններում Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» (Վիլիս) և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո «Լադան» դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ 12 հոգի տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Իրազեկող այցեր՝ Մեղրիի դեղատներ – Սյունիք ՀԸ

2026 թվականի մայիսի 21-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի աշխատակիցները իրազեկման այցեր են իրականացրել Մեղրի քաղաքում գործող 3 դեղատներ։ Այցերի ընթացքում ներկայացվել են էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի վերաբերյալ կարգավորումներն ու կիրառման ընթացակարգերը։ Հանդիպումներին մասնակցել են դեղատների աշխատակիցներ և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողներ, որոնց հետ քննարկվել են ոլորտին … Read more