Հայտնաբերվել է 359 ոչ սթափ վարորդ

Մարտի 2-9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5643 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 152 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 164 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 160, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 702, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 16, վարելու … Read more

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կատարված գողության դեպք. 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները 2026 թվականի մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը, ապօրինի մուտք գործել բնակարան՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով … Read more

🎦Ծաղիկներ կին վարորդներին

Սյունիքի պարեկները կանգնեցնում են կին վարորդներին այս անգամ ոչ թե տուգանելու, այլ հաճելի անակնկալ մատուցելու համար։ Կանանց տոնի առթիվ, նրանք շնորհավորանքներ ու ծաղիկներ ստացան: The post 🎦Ծաղիկներ կին վարորդներին first appeared on Սյունիք ՀԸ.

Նավթի գինը գերազանցել է 100 դոլարը

Նավթի համաշխարհային գները 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել են մեկ բարելի համար 100 դոլարը։ Սա տեղի է ունեցել ՝ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության սրացման ֆոնին։ Երկուշաբթի առավոտյան Ասիայում Brent տեսակի նավթը թանկացել է մոտ 15,5%-ով՝ հասնելով 107,16 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ ԱՄՆ-ի Nymex Light Sweet նավթը բարձրացել է ավելի քան 17%-ով՝ դառնալով 106,77 դոլար։ … Read more

Գորիսում տեղ-տեղ մերկասառույց է – Սյունիք ՀԸ

Մարտի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենիսի տարածաշրջանում ձյուն է … Read more

Սյունիքի, Վայոց ձորի մի շարք հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան ՝ 11։00-17։00 Սարի Թաղ 13-19 շարքեր մասնակի, Երևանի Արաբկիր վարչական շրջան ՝ 11:00-17:00 Ադոնցի փողոց 2/3-2/7, 4-6/2 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական շրջան ՝ 10:00-16:00 Նորաշեն թաղամաս 18, 19, 20, 21 … Read more

Սիսիան-Կապան, Կապան-Երեւան ճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Սիսիան-Կապան, Կապան-Երևան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Գյումրի–Մարմաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կեչուտ-Գնդևազ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով … Read more

ՃՏՊ Սյունիքում․ կա վիրավոր

Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում ՌԴ քաղաքացի 36-ամյա Ւվանով Վալենտինը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, քարերին բախվելով գլխիվայր հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական … Read more

Սիսիանը մաքուր պահող կանայք

Սիսիանը, անկախ եղանակից, մաքրվում է ամեն օր: Քաղաքի փողոցների մաքրության համար պատասխանատուներից 19-ը կանայք են: Նրանց ուղղված շնորհակալական խոսքերի ու շնորհավորանքների մասին է տեսանյութը: The post Սիսիանը մաքուր պահող կանայք first appeared on Սյունիք ՀԸ.