Մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը դեկտեմբերից մեկնարկել է. Առողջապահության նախարար

Մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը դեկտեմբերից մեկնարկել է: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Անպայման դիմե´ք պոլիկլինիկա և անցեք այն, կանխարգելեք քաղցկեղը: Հետագա բուժօգնությունը ապահովագրության շրջանակում հասանելի է»,- ասել է նախարարը և իրազեկող տեսանյութ հրապարակել:

Սիսիանից մինչեւ Կապան եւ Քաջարան-Մեղրի հատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մարտի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանից մինչև Կապան ավտոճանապարհները և Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածը փակ են կցորդով տրանսպորտային … Read more

Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ադրբեջանի նախագահը դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հարձակումը և աջակցություն է հայտնել եղբայրական թուրք ժողովրդին։ Իր հերթին Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին զանգի և նրա դիրքորոշման համար։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել … Read more

Սյունիքում լսված ձայներն ու Իրան-Ադրբեջան հակամարտության հավանականությունը

Օրերս սյունեցիները հրետակոծության ձայներ էին լսել: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով դրանք Իրան ներթափանցած քրդերի հետ մղված մարտերի արգասիք էին: Իրան-Ադրբեջան հարաբերությունները սրվել են անցած շաբաթ, երբ Նախիջևանում 4 ԱԹՍ ընկավ, բայց այս ձայները մեր երկու հարևան պետությունների միջև ռազմական գործողությունների հետ կապ չունեն: The post Սյունիքում լսված ձայներն ու Իրան-Ադրբեջան հակամարտության հավանականությունը first appeared … Read more

Իրանը նույնպես շատ անակնկալներ ունի․ Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական հարթակում գրառմամբ անդրադարձել է տարածաշրջանում աճող լարվածությանը՝ նշելով, որ Իրանը լիովին պատրաստ է հնարավոր զարգացումներին։ Նա նշել է, որ այսպես կոչված՝ «Էպիկական սխալ գործողությունից» անցել է ինը օր, որի ընթացքում նավթի գները կրկնապատկվել են, իսկ համաշխարհային շուկաներում ապրանքների գները կտրուկ աճել են։ Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ն ծրագրում է գործողություններ Իրանի … Read more

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր գերագույն առաջնորդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղեձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև … Read more

Պարգևատրվեցին լավագույնները

Գնահատում, պատվոգրեր և ծաղիկներ՝ Կապան համայնքի ենթակայության հաստատությունների կին աշխատակիցներին։ Նվիրումով աշխատելու և մասնագիտական բարձր ձեռքբերումների համար պարգևատրվեցին լավագույնները։ Մանրամասները` տեսանյութում։ The post Պարգևատրվեցին լավագույնները first appeared on Սյունիք ՀԸ.

Ալիևը շնորհավորել է Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին՝ այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նամակում պետության ղեկավարը կրկին ցավակցություն է հայտնել Մոջթաբա Հուսեյն Խամենեիի հոր՝ Սեյեդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։ «Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները պատմականորեն հիմնված են մեր ժողովուրդների կամքի վրա, որոնք ապրել են բարիդրացիական և … Read more

Շախմատի մարզային առաջնությունն ավարտվեց

Սյունիքի մարզի շախմատի պատանիների առաջնությունն ավարտվեց: Եռօրյա պայքարի արդյունքում մոտ 8 տասնյակ մասնակիցներից կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց լավագույն 19-ը: Հաղթողները մարզի գրեթե բոլոր քաղաքներից են: Հիշեցնենք, որ մրցաշարը կայացել է Կապանի համայնքապետարանի աջակցությամբ և ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ: The post Շախմատի մարզային առաջնությունն ավարտվեց first appeared on Սյունիք ՀԸ.

Շախմատի մարզային առաջնությունն ավարտվեց

Սյունիքի մարզի շախմատի պատանիների առաջնությունն ավարտվեց: Եռօրյա պայքարի արդյունքում մոտ 8 տասնյակ մասնակիցներից կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց լավագույն 19-ը: Հաղթողները մարզի գրեթե բոլոր քաղաքներից են: Հիշեցնենք, որ մրցաշարը կայացել է Կապանի համայնքապետարանի աջակցությամբ և ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ: The post Շախմատի մարզային առաջնությունն ավարտվեց first appeared on Սյունիք ՀԸ.