Ռուսաստանը գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Ուկրաինային
Ռուսաստանի զինված ուժերը գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին։ Հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Պայթյուններ են գրանցվել, մասնավորապես, Կրիվոյ Ռոգում, Դնեպրոպետրովսկում, Կիևի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեում, ինչպես նաև Օդեսայի, Սումիի, Չեռնիգովի և Կիևի մարզերում։