Եթե իրենք թելված չլինեին Ալիևի և Ադրբեջանի կողմից, մեր խոսույթում այդ բառերը չէին լինի. Ղազինյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի կարծիքով՝ ժամանակն է, որ փոխվի իրենց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը։

«Մեղադրանքի վերնագիրը պետք է լինի՝ քանի որ դուք ու ձեր ուժը դեմ եք Ալիևի պահանջով սահմանադրական փոփոխություններին, դրա համար ձեզ մեղադրանք ենք առաջադրում՝ ցմահ ազատազրկում»,- լրագրողներին ասաց Ղազինյանը։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե երբ ընդդիմության խոսույթից հանեն «Ալիև» և «Ադրբեջան» բառերը, այլևս ասելիք չի մնա, Ղազինյանն այսպես արձագանքեց.

«Եթե իրենք թելված չլինեին Ալիևի և Ադրբեջանի կողմից ու իրենց կամակատարի պես չպահեին, մեր խոսույթում այդ բառերը չէին լինի։ Այնպես չէ, որ մենք Ալիևի անունը ցանկանում ենք տալ»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment