Հետադարձ հիփոթեքը՝ կայուն եկամուտ թոշակառուների համար

Կադաստրի կոմիտեն մշակել է նոր՝ հետադարձ հիփոթեքի նախագիծ, որով թոշակառուները կարող են անշարժ գույքից եկամուտ ստանալ՝ պահպանելով սեփականության ու բնակության իրավունքը։ Այս ինստիտուտի ներդրումը կարևոր քայլ է ոչ միայն անշարժ գույքի շուկայի, այլև սոցիալական պետության զարգացման համար։ The post Հետադարձ հիփոթեքը՝ կայուն եկամուտ թոշակառուների համար first appeared on Սյունիք ՀԸ.

Կառավարությունը կսուբսիդավորի գյուղատնտեսական վարկերը

Տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկեր ագրոպարենային ոլորտում գործունեություն ծավալելու համար․ կառավարությունը նոր ծրագիր է մշակել և կաջակցի մինչև 3 տարի մարման ժամկետով 1-2 մլն դրամ արժողությամբ գյուղատնտեսական վարկ ունեցողներին։ Այդ և գործադիրի այլ որոշումների մասին՝ տեսանյութում։ The post Կառավարությունը կսուբսիդավորի գյուղատնտեսական վարկերը first appeared on Սյունիք ՀԸ.

Գորիսի քաղաքապետի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի հակակոռուպցիոն դատարանում։ Որոշումը տեղադրված է  ՀՀ Վճռաբեկ դատարանի ֆեյսբուքյան էջում։ «Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարելու և դրանց արդյունքում նրա նկատմամբ ընտրված ազատազրկումը 3 ամսով ծանրացնելու վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել … Read more

Սյունիքի որոշ ճանապարհահատվածներում ձյուն է տեղում

Ապրիլի 9-ին՝ ժամը 16:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սպանդարյան բնակավայր թույլ ձյուն է տեղում։Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ The post Սյունիքի որոշ ճանապարհահատվածներում ձյուն է տեղում first appeared … Read more

Սփյուռքից Հայաստան ներդրումների ակտիվացում է նկատվում․ վարչապետ

Կառավարության ապրիլի 9-ի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, վերջին տարիներին Սփյուռքից Հայաստան կատարվող ներդրումների էական ակտիվացում է նկատվում։ «Երեկ Կոտայքի մարզ կատարած մեր շրջայցի ընթացքում տեսանք, որ, օրինակ, Ֆանտան գյուղի ջերմատներից մեկը կրկին Սփյուռքի գործարարների ներդրում է»,- ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ Հայաստանում իրականացվող ամենախոշոր ներդրումային ծրագիրը՝ Firebird-ը, նույնպես Սփյուռքի գործարարների, մասնագետների և ներդրողների ջանքերով … Read more

Խցանումների նվազեցում․ ՆԳՆ դիտարկում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունը

Խցանումները բոլոր խոշոր քաղաքների համար լոկալ ճգնաժամեր են, որոնք խաթարում են քաղաքային կյանքի ռիթմը։ Երևանում, ի թիվս այլ գործոնների, դրանց առաջացման հիմնական պատճառներից են տրանսպորտային միջոցների շարունակական աճն ու երթևեկության կանոնների ոչ պատշաճ պահպանումը։ Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ «Պետք է տարանջատել իրական խցանումները մեծ հոսքերով պայմանավորված՝ ինտենսիվ երթևեկությունից։ Որպես խցանում անհրաժեշտ է … Read more

Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրն ապտակել է որդուն ծաղրող երեխային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։   Տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի թիվ 14 հիմնական դպրոցում Կոտայքի մարզի բնակիչ 11-ամյա Լ․ Ա․-ի մայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Վարսենիկ Վ․-ն, իր որդու հետ վիճաբանելու կապակցությամբ ապտակել է նույն դպրոցի աշակերտ 12-ամյա Ա․ Մ․-ին։ Ոստիկանության Հրազդանի բաժնում փաստական տվյալներ են ձեռք … Read more

Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում ապրիլի 9-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-ին և 10-ին, 12-ին և 13-ին ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ապրիլի 9-ին և 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 24-27 մ/վ … Read more

Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ սպասվում է հաջորդ ակտիվ ցիկլոնը։ «Այսօր ցերեկը մի փոքր արև տեսնենք, որ գիշերը դիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին»,-գրել է Գագիկ Սուրենյանը։

Մայրաքաղաքում մթնոլորտային օդի որակը մարտի 31-ից ապրիլի 6-ը

Հիդրոօդերևութաբանությանև մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հաղորդագրություն։ Հետազոտությունը ընդգրկում է մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել, Շենգավիթում` չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ մարտի … Read more