Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղում սահմանափակումները մտցվել վատ եղանակային պայմանների պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։ Մյուս մեքենաների համար անցակետը բաց է։