«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչները ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ ցամաքային ճանապարհով մեկնել են Ադրբեջան․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տեղեկության համաձայն՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 10–12-ը Ադրբեջանում նախատեսվում է հերթական երկկողմ կլոր սեղան քննարկում։ Հայկական պատվիրակությունը բաղկացած է շուրջ 20 մասնակիցներից՝ ներառելով մեդիաոլորտի ներկայացուցիչներ և տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նրանք անցել են սահմանային … Read more

Չնայած վատ եղանակին՝ Քաջարան-Ագարակ հատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով. «Ճանապարհային դեպարտամենտ»

Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Շարունակվում են արդեն իսկ հորատված երկու թունելների բետոնապատման, հենապատերի, կամուրջների, արհեստական կառուցվածքների, ապագա մայրուղու հողային պաստառի կառուցման աշխատանքները։ Շինարարության որակը տեխնիկական հսկողություն իրականացնող թիմի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների մշտական հսկողության ներքո է։ Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավի … Read more

Ձյուն, բուք և մերկասառույց. եղանակը կտրուկ կփոխվի

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 10-ի ցերեկը, 11-13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24մ/վ արագությամբ։

Հայաստանում շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի թղթադրամները․ ինչ պետք է իմանան քաղաքացիները

ՀՀ ԿԲ-ից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ «Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից. • 500 դրամ (1999 թ., Ալեքսանդր Թամանյան)• 1000 դրամ (1999, 2001, 2011, 2015 թթ., Եղիշե Չարենց)• 5000 դրամ … Read more

Ողբերգական վթար Շիրակի մարզում․ կա 6 զոհ, 11 տուժած

Ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ավելի ուշ Առողջապահության նախարարությունից մանրամասներ ներկայացրին տեղի ունեցած վթարից, որում, մասնավորապես, նշվում է ․ «Աղինի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով … Read more

Նորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու. ՊՆ–ի տեսանյութը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում նորակոչիկների բանակային առօրյային վերաբերող տեսանյութ է հրապարակել։ Նրանցից շատերի նպատակը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալն է։ Այս ծրագիրը, ըստ նորակոչիկների, իրենց բազմաթիվ առավելություններ և սոցիալական վիճակի բարելավման հնարավորություններ է տալիս։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Սուրենյան․ ուշ ծաղկումը նվազեցնում է ցրտահարման ռիսկը

2026 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետության որոշ տարածքներում թափվել է նորմայի քառապատիկի չափ տեղումներ: Արագած լեռան հարավային լանջերին՝ Ամբերդ-Արագած հատվածում, ունեցել ենք  նորմայի քառապատիկի չափով տեղումներ, թափվել են նորմայի 468 տոկոսի չափով տեղումներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Վերջին օրերը կրկին տեղումնառատ են: Հայաստանը հզոր ցիկլոնի ազդեցության գոտում … Read more

Ռուսաստանի նախագահը Սուրբ Զատիկի զինադադար է հայտարարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովին հրահանգել է Սուրբ Զատկի տոների ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով։ «Մոտեցող ուղղափառ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջ, հայտարարվում է զինադադար»,- հայտնել է Կրեմլը։

Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ-ի երկու անդամ

2026թ. ապրիլի 8-ին կայացած ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական Խորհրդի լիագումար նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) անդամ՝ 2027-2029թթ. համար, ինչպես նաև Բնակչության և զարգացման հանձնաժողովի (CPD) անդամ՝ 2026-2030թթ. համար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ «Հայաստանի ընտրությունն արտացոլում է հայաստանյան կողմի աճող ներգրավվածությունն ու հանձնառությունը՝ միջազգային … Read more

Tesla-ն պատրաստվում է ներկայացնել նոր մատչելի կոմպակտ էլեկտրամեքենա

Tesla-ն աշխատում է նոր, ավելի փոքր և մատչելի էլեկտրական քրոսովերի վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ ընկերությունը վերջերս բանակցություններ է վարել մատակարարների հետ՝ քննարկելու ապագա մոդելի տեխնիկական լուծումներն ու արտադրության կազմակերպումը։ Նոր ավտոմեքենան նախատեսվում է որպես ամբողջովին նոր մոդել և չի լինի Tesla Model 3 կամ Tesla Model Y մոդելների տարբերակ։ Ըստ աղբյուրների՝ … Read more