Նախագիծ․ Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում

Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման մասին օրենքով նախատեսված նախազգուշացում կիրառելու կամ անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշումները վիճարկելու հայցադիմումներն այլևս վարչական դատարան չեն ներկայացվելու։ Նման նախագիծ է շրջանառության մեջ դրել Արդարադատության նախարարությունը։ Դրանք նախատեսվում է քննել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգով և ժամկետներում, իսկ Վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան գլուխն ուժը կորցրած է ճանաչվելու, հայտնում է Factor.am-ը: Նախագծով … Read more

ԱԺ-ում կգործի 12 մշտական հանձնաժողով և էթիկայի ժամանակավոր հանձնաժողով (PAN.am)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկել է խորհրդարանում ձևավորել 12 մշտական հանձնաժողով։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմավորմանը վերաբերող որոշման նախագիծը ներկայացրել է իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Նախագծով առաջարկվել է անփոփոխ թողնել ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայիս կառուցվածքը և սահմանել 12 մշտական հանձնաժողով, հայտնում է Sputnik Արմենիան: «Միաժամանակ նախատեսվում է փոխել հանձնաժողովների անդամների առավելագույն թիվը։ Հիմնավորման համաձայն՝ … Read more

Ծառուկյան. Բարեգործությունը փողի չափի հետ կապ չունի, չի լինում մենակի երջանկություն

Կալանքի տակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել՝ նշելով, որ բարեգործությունը փողի չափի հետ կապ չունի: Նա հավելել է, որ գիտի հարյուրավոր հայ տղերքի, ովքեր հենց սկսել են կայանալ, ձգտել են իրենց քաղաքի կամ գյուղի համար մի բարի բան անել: Նա ընդգծել է, որ բարեգործությամբ երկիր չես պահի, բայց կարող ես փրկել … Read more

Զոնաբենդ․ ԱԳՆ-ից դեռևս ինձ հետ որևէ մեկը կապ չի հաստատել (PAN.am)

Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է, որ դրական է գնահատում այն տեղեկությունները, որ իր հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն է նշանակվել ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, սակայն, որ ԱԳՆ-ից դեռևս իր հետ որևէ մեկը կապ չի հաստատել: «Հայաստանի Հանրապետության վարչապետը oգոստոսի 8-ի իր ուղերձում հայտարարեց, որ … Read more

Մոտ 11 մլն եվրոյի հափշտակության գործով հետախուզվողը հայտնաբերվել է 11 տարի անց (PAN.am)

Մոտ 11 մլն եվրո հափշտակած և փողերի լվացում կատարած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Քննչական կոմիտեն: Հետախուզման մեջ գտնված Վ․Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ում, իսկ 2026 թվականի հունիսի 18-ին արտահանձնվել է Հայաստանին։ 2013 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական … Read more

ԱՄՆ դեսպանատուն․ $4 մլրդ-ի ներդրումը ԱԲ կենտրոնում նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք ՀՀ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, անդրադառնալով Firebird ընկերության ԱԲ գործարանի բացմանը Հրազդանում, նշել է, որ «4 միլիարդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք ՀՀ»: ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վարչապետ Փաշինյանի և Firebird ընկերության ղեկավարության հետ միասին Հրազդանում ներկա է գտնվել Հայաստանի առաջատար հիպերմասշտաբային ԱԲ կենտրոնի բացմանը։ «4 միլիարդ ԱՄՆ դոլարի այս ներդրումը … Read more

Արամ Վարդևանյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ (PAN.am)

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ «105–ից 53–ը մասնակցել են քվեարկությանը, եղել է 53 կողմ ձայն»,–քվեարկության արդյունքները ներկայացրել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը, հայտնում է Sputnik Արմենիան: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն հայտարարել էր, որ ՔՊ-ն Վարդևանյանի օգտին բավարար թվով ձայներ է ապահովելու, որպեսզի նա ընտրվի … Read more

Ազիզյան․ Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35-ից բարձր ջերմաստիճաններին (PAN.am)

Առաջիկա օրերին +35°C-ից բարձր ջերմաստիճաններ չեն գրանցվի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կարծում եմ՝ օգոստոսի 10-ից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին»,-գրել է նա: Հայաստանի տարածքում օգոստոսի 10-12-ը, ինչպես նաև 14-ի գիշերն ու կեսօրից հետո շրջանների մեծ մասում կանխատեսվում են կարճատև անձրև և … Read more

ՀՀ և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են տվյալների կենտրոնների ոլորտում գործակցության հեռանկարներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Firebird AI-ի և համաշխարհային տեխնոլոգիական NVIDIA ընկերության համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների, ինչպես նաև … Read more

Ֆիդան․ Թուրքիան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ջանքերին

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում ընթացող գործընթացներն ուղղակիորեն ազդում են Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա, հայտնում է APA-ն: Հաքան Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ … Read more