Ոստիկանության հատուկ միջոցառումների շրջանակում բաժիններ է տեղափոխվել մոտ 150 անձ

ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության տարբեր բնակավայրերում հատուկ միջոցառումներ է իրականացրել՝ հանցավոր դրսևորումները կանխելու և ապօրինի շրջանառությունից զենք-զինամթերք ու թմրամիջոցներ հայտնաբերելու նպատակով, հայտնում է ՆԳՆ-ն։ Շրջայցերի և ստուգումների արդյունքում Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող մոտ 150 անձ։ Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ և զենք-զինամթերք։ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ այսպիսի … Read more

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաներն առաջին անգամ բնակարանային հավաստագրեր կստանան

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաներն առաջին անգամ բնակարանային հավաստագրեր կստանան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նա ստորագրել է հավաստագրերը՝ երիտասարդներին կոչ անելով ընտրել սպայի մասնագիտությունը։ «Քիչ առաջ ես ստորագրեցի, և իմ սեղանին են այն հավաստագրերը, որոնք մի քանի օրից հանձնելու եմ մեր նորընծաներին: Այսօրվա շուկայական գներով այն կազմում է 41 … Read more

Հայ աշակերտները ԱԲ միջազգային օլիմպիադայում 2 բրոնզ են նվաճել (PAN.am)

Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Հայաստանի աշակերտներն այս տարի նվաճել են 2 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկում գրավել 5-րդ հորիզոնականը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Օլիմպիադային մասնակցել է 120 երկիր: «ՀՀ թիմն առաջ է թողել միայն Նոր Զելանդիային, Հոնկոնգին, Պուերտո Ռիկոյին և Իսպանիային։ Մեր թիմի մասնակիցները ներկայացնում են Երևանի, Գյումրու … Read more

Վարդևանյան․ Քաղբանտարկյալների վերաբերյալ կոնկրետ լուծումներ ենք ներկայացնելու

ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ «քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ ներկայացվելու են կոնկրետ լուծումներ»։ «Մինչ օրս Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ առանց որևէ իրավական հիմքի։ Կոնկրետ լուծումներ ներկայացնելու ենք և այն համոզմունքը, որ մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, որևէ մի պահ, որևէ մեկի մոտ թող չնվազի»,- ասել է նա: Նա … Read more

Բանակում նոր համազգեստի ամբողջական ներդրման ժամկետը դեռ հայտնի չէ (PAN.am)

ՀՀ զինված ուժերում նոր համազգեստի ամբողջական ներդրումը դեռ չի ավարտվել, իսկ ՊՆ-ի պարզաբանումից հետևում է, որ առայժմ պարզ չէ, թե բանակի համազգեստը երբ վերջնականապես կփոխվի, հայտնում է Sputnik Արմենիան: Գերատեսչության պարբերաբար հրապարակած լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ նոր համազգեստով են գլխավոր շտաբի պետն ու մի շարք այլ բարձրաստիճան սպաներ, մինչդեռ մյուսները շարունակումլ են կրել … Read more

Ալիկ Ալեքսանյանի կալանքի երկարաձգման որոշումը բողոքարկվել է (PAN.am)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։ Ներկայացված վերաքննիչ բողոքը դեռևս չի մակագրվել, հայտնում է Panorama.am-ը: Ալեքսանյանը ձերբակալվել է հունիսի 2-ին` հավաքին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքներով։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ … Read more

Էմին Օհանյանը միանձնյա գլխավորում է շախմատի մինչև 20 տարեկանների ԵԱ-ն (PAN.am)

Գրոսմայստեր Էմին Օհանյանը գլխավորում է շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության աղյուսակը: Մոնտենեգրոյի Ցետինեում ընթացող առաջնության հինգ խաղափուլից հետո Օհանյանը 4.5 միավորով դարձել է միանձնյա առաջատար, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանն ու Վահե Սուքիասյանը վաստակել են 4-ական միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանն ու Մանվել Առաքելյանը հավաքել են 3.5-ական միավոր։ Աղջիկների … Read more

Ղումաշյանի գործով կհարցաքննվի 103-ամյա վետերանը (PAN.am)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի գործի քննության շրջանակում Հակակոռուպցիոն դատարանը նախատեսում է հարցաքննել նաև պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալյա Աբգարյանին։ Նրա առողջական վիճակով պայմանավորված՝ հարցաքննությունը նախատեսվում է անցկացնել տեսակապի միջոցով, հայտնում է Sputnik Արմենիան: Ապրիլի 15-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել էին խորհրդարանական ընտրությունների նշանակումից հետո բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։ … Read more

Ալիև. «Զանգեզուրի միջանցքը» Նախիջևանը կվերածի տրանսպորտային հաբի (PAN.am)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացումը զգալիորեն կմեծացնի բեռնափոխադրումների հոսքը և Նախիջևանը կվերածի տարածաշրջանի առանցքային տրանսպորտային հաբի»: Այդ մասին նա հայտնել է Նախիջևանում Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Ըստ նրա՝ «միջանցքով տարեկան կարող է փոխադրվել մոտ 15 մլն տոննա բեռ», իսկ հեռանկարում այդ ցուցանիշը կարող է աճել, գրում է Minval.az-ը: Ալիևը … Read more

Վաշինգտոնում հանդիպել են ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետները (PAN.am)

Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը թե՛ նախորդ տարի կայացած գագաթնաժողովի կազմակերպման, թե՛ այս տարվա … Read more