Էմին Օհանյանը միանձնյա գլխավորում է շախմատի մինչև 20 տարեկանների ԵԱ-ն (PAN.am)

Գրոսմայստեր Էմին Օհանյանը գլխավորում է շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության աղյուսակը:

Մոնտենեգրոյի Ցետինեում ընթացող առաջնության հինգ խաղափուլից հետո Օհանյանը 4.5 միավորով դարձել է միանձնյա առաջատար, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանն ու Վահե Սուքիասյանը վաստակել են 4-ական միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանն ու Մանվել Առաքելյանը հավաքել են 3.5-ական միավոր։

Աղջիկների մրցաշարում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը վաստակել է 3.5 միավոր։

Առաջնության 6-րդ խաղափուլը կայանալու է օգոստոսի 12-ին։

Leave a comment