Թուրինի «Յուվենտուսը» շուրջ 46 միլիոն հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայաստանյան ֆուտբոլային ակադեմիայի բացմանը:
«Հայաստանը սև ու սպիտակ է դառնում։ Նոր «Յուվենտուսի ակադեմիան» պաշտոնապես բացվել է՝ ողջունելով մոտ 700 տղաների և աղջիկների, որոնք պատրաստ են աճել, սովորել և երազել ֆուտբոլի միջոցով»,- տեսանյութին կից նշված է իտալական ակումբի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ գերժամանակակից ակադեմիան Երևանում ունի երկու մարզաբազա, առաջինը՝ Ավան վարչական շրջանում (Աճառյան 20/4), երկրորդը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3)։ Երրորդի կառուցման մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի «Bosco Welltown» թաղամասում: «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող մարզաբազայում կառուցվել է նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխան «Freedom Arena» մարզադաշտը, որը հյուրընկալում է շուրջ 2000 հանդիսական:
Դավիթ Եղիազարյան