Սյունիքում գայլը հարձակվել է մարդկանց վրա. տուժել է վեց մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա

Հոսպիտալացված վեց անձանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ 6 մարդ է տուժել, այդ թվում՝ 2-ամյա երեխա Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում գայլի հարձակումից։ Ինչպես հաղորդում է Syunik News-ը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 8-ին։ Syunik News -ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է … Read more

Վաղը գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանի, Գյումրիի և Կապանի մի շարք հասցեներում

Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտնել է ՀՀ-ում որոշ բնակավայրերի հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցման մասին։ ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի-Արմենիա /․ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտնել է ՀՀ-ում որոշ բնակավայրերի հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցման մասին։ Ըստ տրամադրած հաղորդագրության, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա. Խաչատրյան փողոցի … Read more

ՀՀ-ում շինարարության ծավալը 2026 թ.-ի 5 ամիսներին աճել է 24.1%-ով՝ հասնելով 207.3 մլրդ դրամի

Հայաստանում շինարարության ծավալը 2026 թ.-ի հունվար-մայիսին կազմել է 207,336.6 մլն դրամ ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում շինարարության ծավալը 2026 թ.-ի հունվար-մայիսին ընթացիկ գներով կազմել է 207,336.6 մլն դրամ՝ 2025 թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճելով 24.1%-ով։ Այս մասին հայտնում է հանրապետության Վիճակագրական կոմիտեն։ Միաժամանակ, միայն մայիսին շինարարության ծավալը կազմել է 62,687.5 մլն դրամ, ինչը 27.1%-ով ավելի … Read more

Կաննից մինչև Երևան. ինչպիսի՞ կինոհրավառություն է խոստանում 23-րդ «Ոսկե ծիրանը»

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ֆրանսիայի, Կանադայի և Գերմանիայի հետ համագործակցությամբ իրականացվող կինոծրագրերը ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 12-ին և հանդիսատեսին կներկայացնի 90 ֆիլմ 40 երկրից։ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ֆրանսիայի, Կանադայի և … Read more

ԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածուների վերաբերյալ միջնորդությունները

ՀՀ ԿԸՀ-ն  ՀՀ գլխավոր դատախազություն է վերադարձրել պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԿԸՀ-ն հուլիսի 8-ի հերթական նիստում որոշել է ՀՀ գլխավոր դատախազություն վերադարձնել պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ Ինչպես հաղորդում է ԿԸՀ-ն, … Read more

ԵՄ-ն տարածքների ականազերծումից հետո Հայաստանում 3 սահմանային անցակետ կկառուցի. Մարագոս

ԵՄ-ն  նախատեսում է Հայաստանում 3  սահմանային անցակետ կառուցել, հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել, հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Ընդ որում, այդ ծրագրերի իրականացման առաջին նախապայմանը կլինի տարածքների ականազերծումը»,- չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Մարագոսը։ Նրա խոսքերը մեջբերում է … Read more

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել է (ՎԻԴԵՈ)

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամուրջում երթևեկությունը վերականգնվել է․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել, և այսօր վերականգնվել է բնականոն երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Հիշեցնենք, որ կամուրջը վնասվել էր հունիսի 11–ին կայծակի հետևանքով։ Կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։ … Read more

Օրերս Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո. հայտարարություն

Այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում, հայտնել են  Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Կենդանաբանական այգու նոր բնակիչները մշտական վերահսկողության տակ են։ Այս մասին հայտնում է Կենդանաբանական այգին՝ հավելելով, որ օրերս Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։ … Read more

Ընկույզի միջուկը մնացել է բրոնխում․ Վանաձորում փրկել են 61–ամյա տղամարդու կյանքը

Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը։ Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 61-ամյա տղամարդ՝ կայուն հազի, շնչարգելության (դժվարաշնչության) և օդի պակասի զգացողության գանգատներով, նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում։ Պացիենտին անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։  … Read more