Ընկույզի միջուկը մնացել է բրոնխում․ Վանաձորում փրկել են 61–ամյա տղամարդու կյանքը

Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը


ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը։


Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 61-ամյա տղամարդ՝ կայուն հազի, շնչարգելության (դժվարաշնչության) և օդի պակասի զգացողության գանգատներով, նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում։


Պացիենտին անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ 


Կատարված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ԿՏ) արդյունքում աջ միջանկյալ բրոնխի լուսանցքում հայտնաբերվել է օտար մարմին։


Ախտորոշումը հաստատելու և խնդիրը վերացնելու նպատակով շտապ կարգով իրականացվել է ֆիբրոբրոնխոսկոպիա (FBS): 


Միջամտության ընթացքում պարզվել է, որ բրոնխը խցանող օտար մարմինը ընկույզի միջուկ է։ 


Շնորհիվ կրծքային վիրաբույժ Վահե Սալնազարյանի և բժշկական կենտրոնի բուժանձնակազմի օպերատիվ, հմուտ ու պրոֆեսիոնալ գործողությունների՝ օտար մարմինը հաջողությամբ և անմիջապես հեռացվել է բրոնխոսկոպիայի միջոցով: 


Հաշված րոպեների ընթացքում հաջողվել է վերականգնել պացիենտի բնականոն շնչառությունը և փրկել վերջինիս կյանքը: Բուժառուի վիճակը գնահատվում է բավարար:


 


Leave a comment