Բաժանորդագրվել
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից առաջ Ռուսաստանի հետ հարաբերությունները 90 տոկոսով կենտրոնացած էին անվտանգության հարցերի վրա
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունները կվերափոխվեն։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից առաջ Ռուսաստանի հետ հարաբերությունները 90 տոկոսով կենտրոնացած էին անվտանգության հարցերի վրա: Այժմ՝ խաղաղության պայմաններում, տեղի կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերափոխում»,- «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը։