Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել է (ՎԻԴԵՈ)

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամուրջում երթևեկությունը վերականգնվել է․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել, և այսօր վերականգնվել է բնականոն երթևեկությունը։


Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։


Հիշեցնենք, որ կամուրջը վնասվել էր հունիսի 11–ին կայծակի հետևանքով։


Կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։ Նախօրեին արդեն երթևեկամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ 


Leave a comment