Էբոլա հիվանդության հաստատված դեպքերը՝ ըստ երկրների

📍Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

Մինչ հոկտեմբերի 28-ն արձանագրվել է՝

– 10 193 հաստատված դեպք,

– 4 960 մահվան դեպք՝ հաստատված վարակակիրների շրջանում հոկտեմբերի 27-ի դրությամբ։

📍Քենիա

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Քենիայում արձանագրվել է՝

– 9 հաստատված դեպք,

– 2 մահվան դեպք։

Հիվանդների հետ շփված առաջին 20 անձինք ավարտել են 21-օրյա հսկողության շրջանը և առողջական լավ վիճակում վերադառնում են տուն։

📍Նիգերիա

Հոկտեմբերի 20-ին Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը հայտնել է Բունդիբուգյո վիրուսով հարուցված Էբոլա հիվանդության առաջին ներմուծված դեպքի մասին:

Հիվանդը հետագայում բժշկական տարհանմամբ տեղափոխվել է Շվեյցարիա։

Հիվանդի հետ շփված անձանց նկատմամբ իրականացվում է բժշկական հսկողություն, շարունակվում են համաճարակաբանական հետազոտությունները։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայտնաբերվել և հսկողության տակ է վերցվել հիվանդի հետ շփված 62 անձ։

🌎ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։

✅ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին։

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment