Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո

Թունիսի ֆուտբոլի ազգային հավաքականը հեռացրել է մարզիչ Սաբրի Լամուշիին։ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման խաղում աֆրիկյան ընտրանին 5-1 հաշվով խոշոր պարտվել էր Շվեդիային։  

Մակրոնը խոստացել է «կոշտ զրույց» ունենալ Դոնալդ Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է «կոշտ զրույց» ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում։ Նա այս մասին հայտարարել է TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ֆրանսիայի նախագահը մտադիր է ԱՄՆ առաջնորդի հետ քննարկել G7 անդամ երկրների վրա մաքսատուրքեր սահմանելու «հակաարդյունավետությունը», նրան փոխանցել ֆրանսիական գինու և շամպայնի վրա 100% մաքսատուրք սահմանելու անարդյունավետությունը։ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր … Read more

Առեղծվածային դեպք՝ Լոռիում, մոտ 2 ժամ Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջկա. Shamshyan

Այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզրում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ թվով քաղաքացիներ փրկարարներ պարեկներ ու համայնքային … Read more

Խոշոր վթար՝ Կոտայքում, «Reno» աղբատարը բախվել է «Lincoln»-ի, որը հետո հայտնվել է ծառերի մեջ, վիրավnրներ կան․ Shamshyan

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, «Reno» մակնիշի աղբատար բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lincoln» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների … Read more

Արարատ Միրզոյանը 2 օրով մեկնում է արձակուրդ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2 օրով մեկնում է արձակուրդ։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին … Read more

Ադրբեջանը լուրջ չի՞ վերաբերվում խաղաղության պայմանագրին. քաղաքագետը՝ Դիլիջանի հանդիպման մասին

Դիլիջանում կայացած ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը նոր քննարկումների առիթ է տվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Կողմերը քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր, ընդգծել երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային շփումները, իսկ … Read more

ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ «ուղղափառ համալիրին հարվածելու համար»

Եվրոպական Միությունը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ սև ցուցակում ներառելով ավելի քան 80 անհատների և կազմակերպությունների, հաղորդել է ԵՄ Խորհուրդը։ Ցանկը ներառում է նաև Ռուսաստանին որոշ բարեկամ երկրների։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն X-ում հայտնել է, որ ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարվածներից հետո։  … Read more

Արման Ծառուկյանը մենամարտի վրա 1 միլիոն դոլար խաղադրույք է կատարել ու շահել

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը 5,7 միլիոն դոլար է շահել «UFC Freedom 250» մրցաշարում Իլիա Թոփուրիայի դեմ ամերիկացի Ջասթին Գեյջիի հաղթանակի շնորհիվ։  Մրցաշարի մեկնարկից առաջ Ծառուկյանը սոցիալական ցանցերում հայտնել էր, որ 1 միլիոն դոլար խաղադրույք է կատարել Գեյջիի հաղթանակի վրա։ Ըստ գործակիցների՝ հնարավոր շահումը կազմել է 5,7 միլիոն դոլար։ Մենամարտը կայացել է Վաշինգտոնում՝ Սպիտակ … Read more

ՄԹ վարչապետը հայտարարել է 16 տարեկանից փոքրերի համար սոցցանցերի արգելքի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է 16 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման լիակատար արգելքի մասին։  «Ես պարզապես այլևս չեմ կարողանում դիմանալ։ Այսպիսով, մենք երեխաներին վերադարձնում ենք իրենց մանկությունը», – նշել է Սթարմերը։ Վարչապետի խոսքով՝ սոցիալական ցանցերը «երեխաներին դժբախտ են դարձնում», նպաստում են ծաղրին և «նախատեսված են կախվածություն առաջացնելու համար»։ Նա հայտարարել է, որ … Read more