Ե՞րբ կվերականգնվի Երևան-Սևան ավտոճանապարհի փլուզված կամուրջը

Հունիսի 11-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել, տուժածներ չկան, հաղորդում է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը: Ըստ նախնական տվյալների՝ երեք ավտոմեքենա վնասվել է: Այդ պահից սկսած մեծ խդնիր է առաջացել ճանապարհի այդ հատվածով անցնող մեքենաների համար, քանի որ երթևեկությունը դարձել է երկկողմանի և վարորդները ստիպված են մեկը մյուսին զիջելով շարունակել ճանապարհը։ … Read more

Շահբազ Շարիֆը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրման ամսաթիվը

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի պաշտոնական ստորագրման ամսաթիվը։ «Այս պատմական համաձայնագիրը նշելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա Ժնևում ուրբաթ՝ հունիսի 19-ին։ Եվ Ալլահի ողորմածությամբ Պակիստանը կհյուրընկալի արարողությունը»,- նշել է Շահբազ Շարիֆը։

Մարկ Կուկուրելյան տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի եզրային պաշտպան Մարկ Կուկուրելյան տեղափոխվել է իսպանական «Ռեալ Մադրիդ», հայտնել է անգլիական «Չելսի»-ն։ Կուկուրելյան միացել էր «Չելսիին» 2022 թվականի ամռանը «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնից»։ ««Չելսի» ՖԱ-ի բոլոր անդամները ցանկանում են շնորհակալություն հայտնել Մարկին ակումբում անցկացրած ժամանակահատվածում ներդրած ջանքերի և մեր վերջին նվաճումներում ունեցած դերի համար։ Մենք նրան մաղթում ենք հաջողություններ իր կարիերայի հաջորդ փուլի մեկնարկում»,- հայտարարել … Read more

Ռազմական ինքնաթիռ է կործանվել Պակիստանում, օդաչուները զnhվել են (տեսանյութ)

Պակիստանի ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռ է կործանվել երկուշաբթի օրը, հայտնել է երկրի  բանակի մամուլի ծառայությունը։ Երկու օդաչուներն էլ զոհվել են։ Օդանավը վթարի պահին կատարել է ուսումնական թռիչք։ 

Ռուբեն Վարդանյանի կինը Բաքու այցի համար հայտարարել է մարդասիրական նախաձեռնության մասին

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ Ստորև ներկայացվում է Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը. «2023 թ․ սեպտեմբերից իմ ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Այս ընթացքում ծնվել են նրա … Read more

Ավազակային հարձակում՝ Երևանում, օտարերկրացուն կապել են աթոռին, կնոջը՝ տեղափոխել անհայտ ուղղությամբ. Shamshyan

Հունիսի 8-ին ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խճուղում օտարերկրյա քաղաքացի կա արյունոտ վիճակում, և հավանաբար նրան կապել ու թալանել են։ Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է Երևանի քրեական վարչության օպերատիվ … Read more

Վթար Բռնակոթ գյուղի սկզբնամասում․ «Opel»-ը, 10 մետր գլորվելով, հայտնվել է այգում

Հունիսի 14-ին՝ ժամը 18։24-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, … Read more

G7-ի առաջնորդները կքննարկեն Իրանը, Ուկրաինան և այլ հարցեր․ ՀԱՀ-ի և Չինաստանի մասնակցությանը դեմ են եղել

Մեծ Յոթնյակի, Եվրոպական Միության և մի շարք այլ երկրների առաջնորդներ հունիսի 15-17-ը Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում կայանալիք G7 գագաթնաժողովում կքննարկեն Իրանը, Ուկրաինան և այլ թեմաներ,  գրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։ Գագաթնաժողովի ընթացքում եվրոպական երկրները կփորձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը ստանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ կազմակերպելու նախաձեռնությունների համար։ Գագաթնաժողովի մեկ այլ կարևոր թեմա կարող են լինել Իրանի շուրջ … Read more