Մարկ Կուկուրելյան տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի եզրային պաշտպան Մարկ Կուկուրելյան տեղափոխվել է իսպանական «Ռեալ Մադրիդ», հայտնել է անգլիական «Չելսի»-ն։

Կուկուրելյան միացել էր «Չելսիին» 2022 թվականի ամռանը «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնից»։

««Չելսի» ՖԱ-ի բոլոր անդամները ցանկանում են շնորհակալություն հայտնել Մարկին ակումբում անցկացրած ժամանակահատվածում ներդրած ջանքերի և մեր վերջին նվաճումներում ունեցած դերի համար։ Մենք նրան մաղթում ենք հաջողություններ իր կարիերայի հաջորդ փուլի մեկնարկում»,- հայտարարել է լոնդոնյան ակումբը։

 

Leave a comment